Հասարակական13:38, 26 Մարտ 2015
Ստամբուլի հայկական եկեղեցու պատին` հայատյաց գրություն

Ստամբուլի Բաքըրքոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու պատին անհայտ անձը կամ անձինք հակահայկական բնույթի ունեցող մակագրություն են թողել: «Ակոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ մեկ օրվա տարբերությամբ եկեղեցու պատին 2 գրություն է արվել: Մարտի 24-ին արվել է առաջին գրությունը. «Ի՞նչ նշանակություն ունի բոլորիդ հայ լինելը, եթե մենք մի Օգյուն Սամասթ ունենք»: Մեկ օր անց նույն պատին մեկ այլ գրություն է հայտնվել «Օրհնյալ տարի՝ 1915»:
Միջանկյալ նշենք, որ Օգյուն Սամասթը պոլսահայ ականավոր գործիչ Հրանտ Դինքին 2007թ հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան առաջ հրազենով սպանած հանցագործն է:
Եկեղեցու հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը հայտնել է, որ առայժմ չեն կարողացել պարզել այդ գրությունների հեղինակների ինքնությունը, քանի որ եկեղեցին գտնվում է բանուկ փողոցում: Գրությունները ծածկվել են ներկով:
Հիշեցնենք, որ փետրվարին նույն այդ եկեղեցու պատին Խոջալուի դեպքերի կապակցությամբ ռասիստական պաստառ էր տեղադրվել, որը հանվել էր ոստիկանության կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |