• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:14, 28 Մարտ 2015

Էրդողանի հայազգի մտերիմ. «Ես փոխհատուցում չեմ ուզում, խաղաղություն եմ ցանկանում»

Էրդողանի հայազգի մտերիմ. «Ես փոխհատուցում չեմ ուզում, խաղաղություն եմ ցանկանում»

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի  նախագահ, հայտնի գործարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից  հայազգի Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե  դեմ է, որ 1915-ի թեման այսչափ երկարացվի:

Թուրքական «Սթար» լրատվական կայքը գրում է, որ մինչ հայկական սփյուռքը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ, ցույցեր է կազմակերպում, օտար երկրների խորհրդարաններում  հայկական բանաձևեր ընդունել տալիս, Թուրքիայի հայտնի հայերից մեկը պատմական ուղերձների է հղում ՝ ասելով, որ այդ հարցն արդեն պետք է փակել:

«Իմ պապն էլ է մահացել այդ դեպքերի ժամանակ: Մարդկանց խաբելով, եղբորը եղբոր դեմ հանեցին: Ես ներում եմ, փոխհատուցում էլ չեմ ուզում, միայն խաղաղություն եմ ցանկանում»,- ասել է Շիրինօղլուն՝  նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումն ավելի մեծ տնտեսական եկամուտ կբերի, քան պահանջվող փոխհատուցումը:

«Կա՞ արդյոք խաղաղությունից ավելի մեծ ձեռքբերում: Երկու երկրների սահմանները պետք է բացվեն, պետք է խաղաղություն լինի»,- ընդգծել է Շիրինօղլուն:

Նա նաև նշել է, որ  իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության իշխանության շրջանում է հայ համայնքն ուշադրության արժանացել,  հետ ստացել ազգային փոքրամասնություններին առնչվող իր իրավունքները:

Շիրինօղլուի նեկայացմամբ` ինքն Էրդողանի հետ քննարկել է նաև  Թուրքիայում ապօրինի գտնվող հայերի վիճակը: Դրա  շնորհիվ հիմա Գումգափըում  դպրոց կա, որտեղ սովորում է մոտ 200 հայաստանցի երեխա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}