Հասարակական09:38, 31 Մարտ 2015
«100 Years, 100 Facts» նախագիծը թարգմանվել է թուրքերեն

«100 տարի, 100 փաստ» ինտերնետային նախագիծը, որը նվիրված է հայկական մշակույթին և պատմությանը, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ անգլերենից թուրքերեն է թարգմանվել:
Այս մասին հաղորդում է Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը: «100 Years, 100 Fects» նախագծի համանուն ինտերնետային կայքը անգլերենով գործարկվել էր 2014թ ապրիլի 24-ին: Անցած մեկ տարվա ընթացքում կամավոր թարգմանիչների օգնությամբ կայքը թարգմանվել է մի շարք լեզուներով: Մեկ տարվա աշխատանքի արդյունքում ներկայումս բացի անգլերենից, կայքը ունի նաև իսպաներեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, ռուսերեն, այժմ նաև՝ թուրքերեն տարբերակները:
Կայքի թուրքերեն տարբերակը հասանելի է 100yil100gercek.com հասցեով:
Նախագծի ղեկավար Լենա Ադիշյանը նշում է, որ շատ գոհ է կամավորների միջոցով կայքի թարգմանության նախաձեռնությունից: «Մեզ շատ հուզեց և մեր ստաձնած պատասխանատվությունն ավելի մեծացրեց այն հանգամանքը, որ կամավորների խմբերը, այս աշխատանքին ժամանակ հատկացնելով, մեր կայքը թարգմանեցին և այսպիսով մենք կարողացանք ընդլայնել մեր ընթերցողների զանգվածը, որին ծրագրել էինք հասնել մինչև հարյուրամյա տարելիցը»:
Իսկ նախագծի գիտաշխատող և հեղինակ Նարեկ Սեֆերյանը շնորհակալություն հայտնեց «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին՝ կայքի թուրքերեն տարբերակի թարգմանությունները ֆինանսավորելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |