• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:24, 01 Ապրիլ 2015

Էլիֆ Աքգյուլ «Մի քայլ այս կողմում Հայաստանն է, մյուսում` Թուրքիան, ու այդ քայլն անելն արգելված է»

Էլիֆ Աքգյուլ «Մի քայլ այս կողմում Հայաստանն է, մյուսում` Թուրքիան, ու այդ քայլն անելն արգելված է»

«Google –ում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի թեմայով որոնում կատարելիս առատորեն գտնում ենք  զինվորների, քաղաքական գործիչների, տանկերի լուսանկարներ: Այս լուսանկարները նման չեն Google-ի առաջարկածներին»,-գրում է թուրքական «bianet.org» լրատվակայքի ստամբուլյան թղթակից Էլիֆ Աքգյուլը: Նա ներկայացնում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերի մի ուշագրավ ֆոտոշարք, որտեղ տեղ են գտել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Խոր Վիրապ) եկեղեցու, նրան հարակից հայ-թուրքական սահմանի, Տաթևի վանական համալիրի, «Տաթևի թևեր» ճոպանուղու, Գանձասարի վանական համալիրի, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի լուսանկարները՝ բավական մանրամասն մեկնաբանություններով:

Էլիֆ Աքգյուլը ոգևորությամբ պատմում է իրուղևորության մասին՝ ի ցույց դնելով Հայկական մշակութային արժեքների նկատմամբ իր հետաքրքրությունն ու Հայաստանում ձեռք բերած գիտելիքները: Խոր Վիրապ եկեղեցու, Գրիգոր Լուսավորչի և Հայաստանում քրիստոնության՝ որպես պետական կրոն ընդունվելու մասին համառոտ տեղեկություն տալով՝ հեղինակը գրում է. «Դեռ այսօր էլ ուխտագնացներն իջնում են Սուրբ Գրիգորի նեղ զնդանը՝ իրագործելով իրենց ուխտը: Զնդանի մուտքը շատ նեղ մի խոռոչ է՝ ցած իջնող աստիճաններով: Ես չկարողացա սեփական աչքերով տեսնել այն, քանի որ միայն խոռոչից գլուխս ներս մտցնելը բավական էր, որպեսզի արթնանար կլաուստրոֆոբիաս: Սակայն մյուսները, ինչպես երևում է, իմ չափ կարևորություն չեն տալիս տարածքի փոքրությանը»:

Աքգյուլը հիացմունքով պատմում է դեպի Արցախ ուղևորության, այդ ճանապարհին առաջինը հանդիպող Տաթև վանական համալիրի և «Տաթևի թևերի»՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղու մասին:

«Երբ հասանք ճոպանուղուն, արևն արդեն մայր էր մտնում: Ամեն ինչ մշուշի և ձյան մեջ էր: Հիասքանչ տեսարան. մեր ոտքերի տակ հոսում են ծառերն ու ժայռերը»:
Հիշեցնելով, որ Տաթևի վանական համալիրում 14-15-րդ դարերում գործել է նաև Տաթևի համալսարանը, հեղինակը հավելում է. «Ձյուների մեջ կորած՝ այն միանգամայն դյութիչ տեսք ունի»:

Դեպի Արցախ ճանապարհը թուրք լրագրողի համար լի է եղել բացահայտումներով.
«Ղարաբաղի «լեռնային» լինելը որոշակի իմաստ ունի: Անցնելով հիասքանչ տեսարաններով՝ հասնում ենք Գանձասարի վանական համալիր, որի պատմությունը սկսվում է 13-րդ դարից»,- պատմում է Աքգյուլը:

Ուղևորության վերջնակետը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողն է:

«Ավանդական հայկական տարազով տատին ու պապին ներկայացնող կոթողը խորհրդանշում է ղարաբաղցիների կապվածությունն իրենց հողին ու մշակույթին: Միևնույն ժամանակ այն Ղարաբաղի պաշտոնական սիմվոլներից մեկն է և կառուցված է Հայաստանի նարնջագույն հրաբխային ժայռերից»:

Հեղինակը, մի կողմից հիանալով հայկական լեռնաշխարհի ձեռակերտ ու անձեռակերտ գեղեցկություններով, մյուս կողմից չի կարողանում թաքցնել իր զարմանքն ու շփոփությունը հայ-թուրքական սահմանի հայկական կողմում հայտնվելու և «ընդամենը մինչև գոտկատեղ հասնող փշոտ մետաղալարերի» պատճառով առաջ գնալ չկարողանալու կապակցությամբ:

«Դա այնքան անհեթեթ է: Մեզ բաժանողը «բնական» սահմանը չէ: Ոչ անանցանելի ջրային հոսանքներ կան մեր միջև, ոչ էլ հսկայական ժայռեր: Մի քայլ այս կողմում Հայաստանն է, մի քայլ այն կողմում՝ Թուրքիան: Եվ այդ քայլը կատարելն արգելված է»:

Հնարավորինս շրջանցելով քաղաքականն ու քաղաքականությունը՝ լրագրողը այնուամենայնիվ փոքր անդրադարձ է կատարում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և այլ բարձրաստիճան անձանց հետ պաշտոնական հանդիպմանը:

Ընդգծելով, որ Հայաստանում և Արցախում իրենց գտնվելու նախօրյակին հայ-ադրբեջանական սահմանին նորից բախումներ ու զոհեր էին գրանցվել՝ Աքգյուլը գրում է. «Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ հանդիպմանը լրագրողներին ամենից շատ հետաքրքրող հարցերը հենց այդ մասին էին: Իսկ ինձ այլ բան էր հետաքրքրում: Հատկապես Թուրքիայից եկած լինելուս պատճառով լավ գիտեի, որ ղարաբաղյան պատերազմը դեռ չսպիացած վերք է թողել և հայերի, և ադրբեջանցիների, և թուրքերի սրտում: Ինձ հետաքրքիր էր, թե այդ պատերազմը ինչ գին է ունեցել Ղարաբաղի ժողովրդի համար»:

Սակայն լրագրողը չի հասցրել իր հարցը տալ, երբ հնչել էին նախարար Հակոբյանը հետևյալ խոսքերը. «Ծննդատանը նոր լույս աշխարհ եկած մանուկն անգամ Ղարաբաղի զինվոր է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}