Հասարակական13:16, 06 Ապրիլ 2015
Արագ բազմացող ճագարները վտանգում են Աղթամար կղզու էկոհամակարգը
Վանի տեղական իշխանությունների ու «Յուզունջու յըլ» (Հարյուրամյակ) համալսարանի մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ Աղթամար կղզում մի քանի տարի առաջ բաց թողնված ճագարները, շատ արագ բազմանալով, սկսել են վնաս հասցնել կղզու էկոհամակարգին:
Նշվում է, որ ճագարները կարող են սպառնալիք դառնալ նաև կղզում գտնվող Սբ. Խաչ հայկական եկեղեցու համար: Ըստ թուրքական «Սթար» լրատվական կայքի`ճագարները կարող են խոչնդոտել նաև կղզու` մեծամասամբ ծերացած նշենու ծառերը նորերով փոխարինելու գործընթացին:
Ըստ աղբյուրի` գավառի Մշակույթի ու զբոսաշրջության վարչության ու վերոնշյալ համալսարանի կողմից մշակված ծրագրի շրջանակներում կղզում ճագարների թիվը կրճատելու նպատակով թակարդներ կտեղադրվեն: Հողորդվում է, որ, ճագարներին բռնելու աշխատանքները կիրականացվեն ամառվա ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |