Հասարակական08:09, 09 Ապրիլ 2015
Թուրքական ԶԼՄ-ներ. «Քիմ Քարդաշյանը ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմ է նկարահանելու»

Թուրքական մի շարք էլէկտրոնային լրատվամիջոցներն անդրադարձել են աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած այցին:
Առաջատար լրատվամիջոցներից «Hurriyet»-ը, «Vatan»-ը, «Haber 3»-ը, «A24»-ը և տասնյակ այլ լրատվական կայքեր, լուսաբանելով Քարդաշյանների ընտանիքի երևանյան այցը, ընդգծել են, որ նախատեսված է այցի ընթացքում նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով փաստագրական ֆիլմ:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, դստեր և քրոջ հետ 8 օր անցկացնելու է Հայաստանում, որի ընթացքում էլ հավանաբար կնկարահանվի ցեղասպանության մասին պատմող փաստագրական ֆիլմը:
Բացի այդ Քարդաշյանի հայաստանյան շրջագայությունը կցուցադրվի հանրահայտ «Keeping Up With Kardashian» իրապատում շոուի միջոցով: Նշվում է նաև Գյումրի կատարելիք Քիմի հնարավոր այցելության մասին, որտեղ ենթադրաբար բնակվում է Քարդաշյանների հետ ազգակցական կապ ունեցող գերդաստան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |