Հասարակական13:26, 20 Ապրիլ 2015
«Հասկացիր, առերեսվիր, հաշիվ տուր». ցեղասպանությանը նվիրված սիմպոզիում Թուրքիայում

Թուրքիայի Աքսարայ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հասկացիր, առերեսվիր, հաշիվ տուր» խորագրով սիմպոզիում, որի կազմակերպիչների թվում է եղել Թուրքիայում գործող հայկական «Նոր զարթոնք» նախաձեռնությունը: Համաժողովի մեկնարկը տրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված լռության րոպեով: Ավարտին ներկայացվել է թեմայի առնչությամբ կազմակերպիչների արած համատեղ հայտարարությունը, որտեղ զետեղվել է «Ճանաչիր, ներում խնդրիր» կոչը:
Հայտարարության տեքստում նշված է, որ Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ -AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ - CHP) և «Ազգայնական շարժում» (AՇԿ- MHP ) կուսակցությունների համախմբված դեմ հանդես գալը նշանակում է ցեղասպանության գաղափարախոսության շարունակություն:
Սիմպոզիումի բանախոսներից Սելիմ Սեզարը հիշեցրել է, որ ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ և ասորի բնակչություն կար, իսկ թուրքերը կամզում էին 50 տոկոսից էլ նվազ բնակչություն: Իսկ ահա ցեղասպանությունից հետո ժողովրդագրական այդ պատկերը կտրուկ փոխվեց: Մեկ այլ բանախոս էլ` «Ակոս» թերթի լրագրող Բագրատ Էստուկյանը, կարծիք հայտնեց, որ Թուրքիայում կան մարդիկ, ովքեր հույս ունեն, թե Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն, ըստ նրա, նման բան տեղի չունենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |