• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:53, 22 Ապրիլ 2015

Թուրքիան առաջինն է աշխարհում Twitter-ին դիմած արգելափակման հայցերի թվով

Թուրքիան առաջինն է աշխարհում  Twitter-ին դիմած արգելափակման հայցերի թվով

Twitter սոցիալական կայքը հրապարակել է 2014 թվականի հուլիս 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ  իր գործունեության թափանցիկության հաշվետվությունը: Ըստ թուրքական ընդդիմադիր «Zaman» պարբերականի՝ այդ հաշվետվությունից պարզ է դառնում, որ Twitter-ին ներկայացրած արգելափակման պահանջների թվով Թուրքիան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում:

Այն դեպքում, երբ նշյալ ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհից  Twitter-ին ներկայացվել է բովանդակության հեռացման 376 պահանջ, դրանցից միայն 328-ը ուղարկվել է Թուրքիայից: Ընդ որում, նմանատիպ պահանջով են հանդես եկել ինչպես թուրք անհատներ, այնպես էլ պետական կազմակերպություններ կամ պաշտոնյաներ՝ անձնական վիրավորանքների, իրավունքների ոտնահարման պատճառաբանություններով:

«Թուրքական պետական կազմակերպությունների, պաշտոնական անձանց և շարքային քաղաքացիների դիմումով այս կամ այն բովանդակության հեռացման վերաբերյալ թուրքական դատարաններից 328 դատական որոշում ենք ստացել: Դրանց ավելի քան 70 տոկոսը բողոքարկել ենք, քանի որ այդ որոշումները խախտել են խոսքի ազատության օրենքը կամ այլ թերություններ են ունեցել, սակայն մեր հայցը բավարարվել է միայն դրանց 5 տոկոսի դեպքում», - ասված է  հաշվետվության Թուրքիայի վերաբերյալ  բաժնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}