Հասարակական08:57, 23 Ապրիլ 2015
Twitter-ում թուրք օգտատերերը պահանջում են Թուրքիայից արտաքսել հայ միգրանտներին

«Twitter» սոցիալական ցանցում վերջին օրերին թուրք օգտատերերի կողմից օգտագործվում է #ErmeniKaçaklarSınırdışıEdilsin հաշթեգը, որը թարգմանաբար նշանակում է «Արտաքսեք հայ ապօրինի միգրանտներին»: Նման հաշթեգով կարելի է հանդիպել այնպիսի ծայրահեղական, ռասիստական գրառումների ինչպիսիք են.
«Թուրքիայում ապօրինի գտնվող հայերը րոպե առաջ թող վտարվեն երկրից»:
«Թող գնան գրողի ծոցը բոլոր նրանք, ովքեր իրենց Հրանտ ու հայ են համարում»:
«Ապրիլի 25-ի առավոտը թող չտեսնեն»:
«Թուրքիայում ապօրինի գտնվող հայերը թող արտաքսվեն ու դժոխք գնան»:
Նշյալ հաշթեգն ակտիվորեն տարածվում է Քեմալ Աթաթուրքի նկարներով ու խոսքերով: Հիմնական տարածողները թուրքական ծայարհեղ ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներն են կամ համակիրները:
Հաշթեգը օգտագործվում է հայատյաց բովանդակություն ունեցող և Հայոց ցեղասպանությունը հերքող գրառումներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |