• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:09, 04 Մայիս 2015

Եվրոպական քաղաքներից թուրքերն ամենաշատը ցանկանում են ապրել Միլանում

Եվրոպական քաղաքներից թուրքերն ամենաշատը ցանկանում են ապրել Միլանում

Թուրքական «Dorinsight» հետազոտական-վիճակագրական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ  թուրքերը եվրոպական քաղաքներից ամենից շատ նախընտրում են ապրել Միլանում:

Թուրքական «Milliyet» պարբերականի վկայությամբ՝ «Եվրոպայի՝ բնակության համար ամենանախընտրելի քաղաքները» խորագրով հետազոտության շրջանակներում հարցման է ենթարկվել  8.555 հոգի: Ըստ արդյունքների՝ մասնակիցների 9 տոկոսը ցանկություն է հայտնել ապրելու Միլանում, 8 տոկոսը՝ Փարիզում, 7 տոկոսը՝ Ջենովայում և Լոնդոնում:

Այս շարքն ավելի ցածր ցուցանիշներուվ շարունակում են Ամստերդամը, Մադրիդը, Ստոկհոլմը, Կոպենհագենը, Հելսինկին, Վալետտան, Դուբլինը, Ֆրանկֆուրտը, Վիեննան և Պրահան:

Հարցման մասնակիցներն ամենաքիչը հետաքրքրություն են ցուցաբերել Վիլնյուս և Բրատիսլավա քաղաքների նկատմամբ: Նրանց միայն 0.2 տոկոսն է նախընտրել բնակվել եվրոպական նշյալ մայրաքաղաքներում: Իսկ այն հարցին, թե գոհ են արդյոք իրենց բնակության վայրից, հարցման մասնակիցների 22 տոկոսն է միայն  դրական պատասխան տվել:

«Ո՞ր առանձնահատկությունների համար եք նախընտրում այս կամ այն քաղաքը» հարցին ի պատասխան հարցվածների 37 տոկոսը նշել է կրթության բարձր մակարդակը, 21 տոկոսը՝ հանգստյան օրերին հանգստի և զվարճանքի վայրերի բազմազանությունը, 18 տոկոսը՝ հանցագործությունների ցածր մակարդակը, 9 տոկոսը՝ քաղաքական կայունությունը, 8 տոկոսը՝ տրանսպորտի մատչելիությունը, 7 տոկոսը՝ առողջապահական համակարգի որակը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}