Հասարակական13:24, 04 Մայիս 2015
Թուրքիայում զբոսաշրջության զարգացման նպատակով հերթական հայկական եկեղեցին է վերականգնվում

Թուրքիայում Բաթմանի նահանգի Սասուն գավառում գտնվող հայկական Քոմք (Գոմք) եկեղեցու վերականգման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտարարել է Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն: Դաղջըն նշել է, որ եկեղեցու վերականգնումը կնպասի գավառում զբոսաշրջության զարգացմանը:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` Դաղջըն, խոսելով եկեղեցու վերականգնման մասին, ասել է.
«Այժմ Քոմք եկեղեցու վերականգման ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում: Եթե եկեղեցին վերականգնվի, ԱՄՆ-ից, Եվրոպայից հազարավոր մարդիկ կգան: Եթե այդպես լինի ըստ ինձ Փարիզին կգերազանցենք: Շահողները սասունցիներն են լինելու: Բաթմանի հյուրանոցների տերերը կշահեն, վարորդները կշահեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |