• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:29, 08 Մայիս 2015

Թուրք ընդդիմադիր գործիչը պահանջում է անհապաղ դադարեցնել հայկական մանկատան ճամբարի ապամոնտաժումը

Թուրք ընդդիմադիր գործիչը պահանջում է անհապաղ դադարեցնել հայկական մանկատան ճամբարի ապամոնտաժումը

Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլի հայկական մանկատան ամառային ճամբարի (Քամփ Արմենի) շենքի ապամոնտաժման փորձը բողոքի ալիք է առաջացրել ոչ միայն թուրքահայերի, այլև թուրքերի շրջանում:

Թուրքական «Anka» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քամփ Արմենի փլուզման դեմ խիստ քննադատական ելույթով է հանդես եկել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ – CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն: Նա հայտարարել է, որ իրենք ակնկալում են մանկատան շինության ապամոնտաժման որոշման կասեցումը:

«Պետության կողմից բռնագրավված հայկական գույքերի շարքում խորհրդանշական արժեք ունեցող և շուրջ 1.500  որբ կամ աղքատ հայ մանուկների օջախը հանդիսացող Թուզլայի հայկական ճամբարի` մայիսի 6-ին սկսված քանդման աշխատանքները հասարակությանը զարմացրել ու զայրացրել է: Քամփ Արմենը, որտեղ մեծացել են հանգուցյալ Հրանտ Դինքը, ում սպանության գործով դեռևս արդարություն չի ապահովվել, և նրա կինը` Ռաքել Դինքը, ինչպես նաև՝ պատգամավոր հարգելի Էրոլ Դորան, հայկական համայնքի համար անգնահատելի հոգևոր արժեք ու կարևորություն ունի»:

Թուրք ընդդիմադիր գործիչը նաև նշել է նաև, որ հայ որբերի ջանքերով կառուցված հայկական որբանոցը առանց այդ էլ երկար տարներ բարձիթողի և գրեթե ավերակ վիճակում է եղել: Այդ առումվով մայիսի 6-ին մեկնարկած շինության քանդման աշխատանքները իրականում ոչ թե ավերման սկիզբն են, այլ` շարունակություն:

«Սակայն երեխաների քրտինքով կառուցված ճամբարի շինությունները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն, դրանք նաև պատմական հիշողություն և ժառանգություն են: Այդ հիշողությանը, այդ ժառանգությանը սպառնացողներն անարգում են  նաև Հրանտի հիշատակը: Մենք ակնկալում ենք, որ Քամփ Արմենի ապամոնտաժման որոշումը անմիջապես կկասեցվի»,- ասել է Թանրըքուլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}