Հասարակական07:20, 14 Մայիս 2015
Թուրքահայ երգիչը դատի է տվել իրեն կապիկի հետ համեմատած թուրք երգչին

Հայկո Ջեփքին. նկարում ձախից երկրորդը
Թուրքիայի քաղաքացի, հայկական ծագումով հայտնի ռոք երգիչ Հայկո Ջեփքինի և փոփ ժանրի թուրք երգիչ Դավութ Գյուլօղլուի միջև արդեն ավելի քան 5 տարի ընթացող դատական գործն անվերջ ձգձգվում է:
Թուրքական «takvim.com.tr» լրատվակայքի հաղորդմամբ՝ տարիներ առաջ Գյուլօղլուն Հայկո Ջեփկինի մասին արտահայտվելիս ասել էր, թե նա «նման է կապիկի»: Այդ վիրավորանքից ծանր հոգեվիճակի մեջ ընկած Ջեփքինը հայց էր ներկայացրել դատարան` վիրավորողից պահանջելով բարոյական փոխհատուցում: Դատավարության ընթացքում, որին երկու երգիչն էլ ներկայացված են եղել միայն փաստաբանների միջոցով, Ջեփքինի կողմից որպես վկա հանդես եկող Գյուլչին Քոջաքըրը հայտարարել է, որ Գյուլօղլուի նշյալ արտահայտության պատճառով Ջեփքինն աշխատանքնային մեծ վնասներ է կրել. հետձգվել է նրա ձայնասկավառակի թողարկումը, կիսով չափ նվազել է համերգների քանակը: Մինչ այդ դեպքը Ջեփքինը տարեկան 60-70 համերգ էր տալիս: Իսկ դեպքից հետո արդեն խնդիրներ է ունեցել սոցիալական միջավայրում:
«Առանց այդ էլ հայ լինելու և արտաքին տեսքի պատճառով հասարակության մեջ նրա հանդեպ կանխակալ մոտեցում կար: Իսկ այդ հայտարարությունից հետո շրջապատի բացասական, կանխակալ մոտեցումն ավելի արտահայտիչ դարձավ: Հայկոն մի տարի ինքնամփոփվեց վախի ու տխրության մեջ»,- բողոքել է Քոջաքըրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |