• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:51, 22 Մայիս 2015

Ջենգիզ Աքթար. «Քամփ Արմենի ապամոնտաժումը 2015-ին պատահական չէ»

Ջենգիզ Աքթար. «Քամփ Արմենի ապամոնտաժումը 2015-ին պատահական չէ»

Թուրք հայնտի հրապարակախոս, սյունակագիր Ջենգիզ Աքթարը կարծում է, որ հայկական մանկատան ամառային ճամբարի՝ «Քամփ Արմենի»  ապամոնտաժման համընկնումը 2015 թվականի հետ, բնավ պատահական չէ:

Աքթարը հիշեցրել է, որ ճամբարը, որը 1962 թվականին գնել էր Գեդիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու հիմնադրամը, 1979 թվականին ապօրինի կերպով պետության կողմից առգրավվել էր: Նույն թվականին փակվել էր, իսկ տարածքն ու շինություններն անվարձահատույց  հանձնվել էին նախկին թուրք սեփականատիրոջը:

«Այսինքն հայից վերցրեցին և ձրի տվեցին թուրքին: Պատահականություն չէ, որ ճամբարի ապամոնտաժումը համընկավ 2015 թվականի հետ, երբ ավելի շատ են խոսում ցեղասպանության հետևանքների մասին: Բացի այդ մեկ այլ կողմ էլ ունի այս պատմությունը, որ կարծես վերքին աղ լցնելու էֆեկտ ունի. «Քամփ Արմենը» հանգուցյալ Հրանտ Դինքի տունն էլ էր»,- նկատել է տվել Աքթարը՝ հիշեցնելով Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի խոսքերն այն մասին, որ որպես անարդարության  պատասխան, այն իր ոչ մի տիրոջը բարօրություն չի բերել:

Ըստ Աքթարի՝ ամբողջ երկրում է այդպես՝ 100 տարի է, ինչ  առգրավված, գողացված ունեցվածքը հաջողություն չի բերել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}