• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:37, 25 Մայիս 2015

Թուրք հասարակական գործիչը կոչ է անում բացել հայ-թուրքական սահմանը

Թուրք հասարակական գործիչը կոչ է անում բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի «Սոցիալական առաջընթաց» միության (TİDER) նախագահ Մուրաթ Աքքուշը խոսել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական  հարաբերությունների և սահմանների բացմանն առնչվող խնդիրների մասին:

Ըստ թուրքական «Hurriyet»-ի` Աքքուշը նշում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու կլինի, թե Հայաստանի և թե Թուրքիայի համար, քանի որ այդ դեպքում ոչ միայն  կզարգանան առևտրատնտեսական հարաբերություննները, այլև կստեղծվի հնարավորություն հայ և թուրք ժողովուրդների երկխոսության համար:

Աքքուշի համոզմամբ` Գյումրիին սահմանակից Կարսի Աքյաքայի և Իգդիրի Ալիջան սահմանային անցակետերը հարկավոր է բացել հանրության առաջ:

«Ինչքան էլ սահմանադուռը փակ էլ լինի, միևնույն է, Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի և Իրանի տարածքով: Ամեն օր Երևանից  Ստամբուլ չվերթներ են իրականացվում և ավտոբուսներ գնում: Մենք` որպես հասարակական կազմակերպություն, կարծում ենք, որ հարևան երկրի հետ մեր սահմանն անհրաժեշտ է բացել»:

Թուրք գործիչը պնդում է, որ իմաստ չկա հայ-թուրքական սահմանը փակ պահել այն դեպքում, երբ  հազարավոր հայեր գալիս են Թուրքիա աշխատելու նպատակով:

«Տարիներ առաջ ես ասում էի, որ հայկական թղթադրամի վրա Արարատի պատկերը կա, թող սահմանը չբացվի: Բայց վերջին հաշվովղ սահմանը բացվի ժողովուրդների միջև երկխոսւթյուն կզարգանա, նախապաշարմուքնները կվերանան»:

Կրկնելով թուրքական անհիմն թեզերը, թե պատմությունը պետք է թողնել պատմաբաններին, Աքքուշը խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններից:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող  խնդիրները երխոսությամբ կարգավորվեն: Ժողովուրդների միջև հարց չկա: Ազգերի միջև միշտ գոյություն ունի  եղբայրություն, խաղաղություն և մարդկային մտերմություն: Պետություններն միշտ իրենց շահերի համար բախումների գնում»:

Նա այն համոզմունքն է հայտնում, թե հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}