• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:34, 26 Մայիս 2015

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները՝ ծաղրանկարի տեսքով

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները՝  ծաղրանկարի տեսքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նպատակ ունի կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները Թուրքիայում, եթե հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) խորհրդարանում կարողանա կազմել մեծամասնություն:

Մասնավորապես, խոսքը գնում է Թուրքիայում նախագահական համակարգի ներդրման մասին, որը , թուրքական «baskanliksistemi.com» կայքի բնութագրմամբ, ենթադրում է պետության և կառավարության մեկ ընդհանուր նախագահ: Այլ կերպ ասած՝  կառավարման այս համակարգում երկրի նախագահը միաժամանակ նաև խորհրդարանի նախագահն է: Նա ընտրվում է ուղղակիորեն ժողովրդի կողմից: Նախագահը լիազորված է կառավարության անդամներին նշանակելու և ազատելու իրավունքով: Միաժամանակ նա  պարտավոր չէ հաշվի նստել կառավարության անդամների կարծիքների հետ և ընդհանրապես, իր գործունեության համար որևէ մեկին պատասխանատու չէ:

Այսպիսով,նախագահական համակարգը, որոշակի իմաստով, գրեթե անսահմանափակ իշխանություն կարող է տալ Էրդողանին, եթե նրան հաջողվի իրականացնել իր նախատեսած սահմանադրական փոփոխությունները:

Թուրքիայի թե քաղաքական շրջանակներում, թե հասարակության շրջանում Էրդողանի այս նախաձեռնությունը քննադատությունների և բողոքի պատճառ է հանդիսացել: Այն առիթ է դարձել մի շարք քննադատական արձագանքների, որոց շարքում հատկապես ուշագրավ է վերջերս թուրքական սոցցանցերում լայն տարածում գտած մի ծաղրանկար:

Ծաղրանկարում Էրդողանի նկարի հետ միասին ներկայացված է հետաքրքիր մի բառախաղ ՝ «bANAYASAl,  sANAYASAk», որի հիմքում թուրքերեն «սահմանադրություն» բառն է ՝ «anayasa», իսկ բառի սկզբում և վերջում Էրդողանի կողմից ավելացված տառերի օգնությամբ հետաքրքիր բառախաղ է ստացում, որի իմաստը թարգմանաբար նշանակում է . «Ինձ համար թույլատրելի (օրինական) սահմանադրություն, քեզ համար՝ արգելված»:

Ծաղրանկարն առավելապես տարածված է Twitter, Facebook և İnstagram- ում և ուղեկցվում է «ԱԶԿ-ի՝ ժողովրդավարության ըմբռնումը», «Մեր երկրի ժողովրդավարությունը» և նմանատիպ մեկնաբանություններով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}