• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:47, 02 Հունիս 2015

«Նոր զարթոնք»-ը Եսայանին կոչ է արել «Քամփ Արմեն»-ը քաղաքական շահարկման առարկա չդարձնել

«Նոր զարթոնք»-ը Եսայանին կոչ է արել «Քամփ Արմեն»-ը քաղաքական շահարկման առարկա չդարձնել

Ստամբուլի Թուզլա շրջանի հայկական մանկատան ամառային ճամբարի՝ «Քամփ Արմենի» ապամոնտաժման դեմ ու հայկական համայնքին հանձնելու համար պայքարող «Նոր զարթօոք» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել ճամբարի հարցը քաղաքական նպատակներով շահարկումների վերաբերյալ:

«Kamparmen.org» կայքում հրապարակված հայատարարության մեջ նշվում է, որ «Փարոս» ամսագրում  տպագրված Թուրքիայում իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանի խոսքերն այն մասին, թե ճամբարը  վերադարձվել է հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին, սուտ է :

«Դժվարանում ենք հասկանալ գովազդային նպատակներով պատրաստված այս նյութի իմաստը, այն դեպքում, երբ մենք շարունակում ենք Քամփ Արմենի համար մղվող պայքարը:

Ձեզ հետևյալ հարցերն ենք ուղղում.

1. Դուք ասում եք, որ որբանոցը վերադարձվել է, այդ դեպքում որտե՞ղ է հիմնադրամի անունով գրանցված  սեփականության վկայականը: Եթե Ձեր ձեռքում կա, անհապաղ հրապարակեք:

2. Այս սուտ լուրը և ԱԶԿ-ի գովազդը  հրապարակելու համար որքա՞ն գումար եք ստացել:

3. Նման սուտ տարածելով լրագրողությամբ զբաղվել շարունակելը ո՞ր բարոյական նորմերի հետ եք համադրելու»,- նշված է «Նոր զարթոնք»-ի հայտարարության մեջ:

Վերջինս կոչ է արել Մարգար Եսայանին հրաժարվել Թուզլայի հայկական մանկատունը և «Քամփ Արմենը»  ընտրարշավի քարոզչական նյութ դարձնելու փորձերից:

Խմբի հայտարարության մեջ նշվում է, որ 27 օր է պայքարում են ճաբարի համար և շատ լավ գիտեն, թե որ քաղաքական կառույցներն են կասեցրել ապամոնտաժումը, ովքեր են իրենց հետ պայքարել, իսկ ովքեր՝ անգամ ապամոնտաժման օրը եղել դիտորդի  դերում, իսկ հետո ընկել քաղաքական շահատակության հետից:

Ըստ հայտարարության՝ Մարգար Եսայանը, որը  գործընթացը ավելի երկարացնելուց և մարդկանց մտքերը խառնելուց բացի որևէ ներդրում չի ունեցել, իր հայտարարություններով հայ ժողովրդին ոչ թե օգուտ, այլ վնաս կարող է տալ:

«Ակնկալում ենք, որ այս դիրքորշումից  հրաժարվելով՝ նա կաշխատի հանուն ճամբարի  վերադարձման»,- հույս է հայտնվում հայտարարության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}