• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:38, 02 Հունիս 2015

«Radikal»-ի հոդվածը` Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի իրական ծագման մասին

«Radikal»-ի հոդվածը` Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի իրական ծագման մասին

Թուրքական «Radikal» պարբերականի թղթակից, պատմաբան Այշե Հյուրը ներկայացնում է Մուստաֆա Քեմալի որդեգիր դուստր Սաբիհա Գյոքչենի իրական պատմությունը: Հյուրը նշում է, որ 1990-ականներին Օքթայ Վերելին հարցազրույց տված Սաբիհա Գյոքչենը հայտարարել է, թե իր հայրը Հաֆըզ Մուսթաֆա Իզզեթն է, որին երիտթուրք լինելու պատրվակով Աբդուլհամիդը Էդիրնեից Բուրսա էր աքսորել:

Ըստ Գյոքչենի պատմածի՝ նա վաղ հասակում կորցրել է ծնողներին և ապրել է ավագ եղբոր հետ: 12 տարեկան հասակում հանդիպել է Աթաթուրքին, որն այդ շրջանում ժամանակավորապես ապրելիս է եղել Բուրսայի հանրապետական պալատում: Սաբիհան նրան պատմել է իր սովորելու ձգտման մասին, իսկ Աթաթուրքը առաջարկել է իր դուստրը դառնալ և իր մյուս դստեր հետ սովորել դպրոցում: Այնուհետև նաև աղջկա ավագ եղբոր համաձայնությունը տանալով, Մուստաֆա Քեմալը աղջկան իր հետ Անկարա է տարել: 1934թ., երբ ընդունվել է ազգանունների մասին օրենքը, Աթաթուրքը Սաբիհային «Գյոքչեն» ազգանունն է տվել:

Իսկ 2004թ. փետրվարին  Թուրքիայի հայկական «Ակօս» թերթում լույս տեսած և Հրանտ Դինքի հեղինակած «Սաբիհա- Խաթունի գաղտնիքը» հոդվածում ներկայացված են Հայաստանի քաղաքացի Հռիփսիմե Սեբելջյան – Գազալյանի վկայություններն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը իրականում Խաթուն Սեբելջյանն է, որին Բուրսայի մանկատնից որդեգրել է Աթաթուրքը: Որպես Խաթունի մորաքույր ներկայացած Հռիփսիմեի, ինչպես նաև Սեբելջյան ընտանիքի՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Լիբանանում ապրող հարազատների վկայությունների համաձայն՝ Արևմտյան Հայաստանի Այնթափ (Antep) քաղաքում բնակվող Սեբելջյան ընտանիքը 1915թ.  հարկադրված է եղել գաղթել դեպի Հալեպ, իսկ դուստրերին՝ 6 տարեկան Տիրուհուն և 2 տարեկան Խաթունին, հանձնել են մանկատուն՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար:

1918թ. հոկտեմբերի 30-ի Մունդրոսի զինադադարից հետո Այնթափ վերադարձած Սեբելջյանները անմիջապես այցելել են մանկատուն, սակայն Խաթունին այլևս այնտեղ չեն գտել:

Հռիփսիմեի վկայությամբ՝ Խաթունին որդեգրել է Աթաթուրքը, ով երեխաներ չի ունեցել: Նա այդ շրջանում այցելել է Բուրսայի ամերիկյան մանկատուն, հավանել ու որդեգրել է փոքրիկ Խաթունին: Աղջիկը սկզբում ապրել է Աթաթուրքի մոր՝ տիկին Զուբեյդայի մոտ՝ Բուրսայում, իսկ նրա մահից հետո ՝1925թ. Աթաթուրքը նրան Անկարա է տեղափոխել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}