Հասարակական11:57, 08 Հունիս 2015
Թուրք լրագրողի սկանդալային գրառումը. «Թուրք ժողովրդի ոչ թե 60, այլ 41 տոկոսն է ապուշ»

Թուրքիայի ընդդիմադիր լրատվամիջոցներից «Cumhuriyet» պարբերականի սյունակագիր Մինե Քըրըքքանաթը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ սկանդալային գրառում է կատարել «Twitter» միկրոբլոգում:
Նա քննադատել է Թուրքիայի բնակչության այն հատվածին, ովքեր ձայն են տվել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը: Գրառման մեջ հիշեցնելով թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինի թևավոր այն խոսքը, թե «Թուրք ազգի 60 տոկոսն ապուշ է», նա նշել է.
«Ազիզ Նեսինը անարդար գտնվեց: Ոչ թե 60 տոկոսն է ապուշ, այլ 41 տոկսոսը»:
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող ԱԶԿ-ն ստացել է 41 տոկոս ձայն և փաստորեն զրկվել միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորությունից, քանի որ նորընտիր խորհրդարանում չի կարողացել կազմել մեծամասնություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |