• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:59, 10 Հունիս 2015

Ստամբուլում հարձակվել են հունական եկեղեցու վրա և հրկիզել դուռը

Ստամբուլում հարձակվել են  հունական եկեղեցու վրա և հրկիզել դուռը

Ստամբուլի Քադըքոյ շրջանում գտնվող Սուրբ Երրորդություն հույն ուղղափառ եկեղեցու վրա  հարձակում է կատարվել:  Հույն ուղղափառ համայնքի եկեղեցական դպրոցների և գերազմանոցի հիմնադրամի ղեկավար պրոֆեսոր Յորգո Իսթեֆանոպոլուսը հայկական «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է, որ բողոք են ներկայացրել հարձակում իրականացրած անձի դեմ:

Մանրամասներ ներկայացնելով հարձակման մասին՝ Իսթեֆանոպոլուսը հայտնել է, որ հարձակում իրականացնող անձը, «Ալլահ աքբար» գոռալով, ձեռքի վառելքիը լցրել է եկեղեցու դռանն ու այրել: Հարձակվողին բռնել են եկեղեցու դիմաց գտնվող մարդիկ: Իսթեֆանոպոլուսը տեղեկացրել է, որ ականատեսների պատմածների համաձայն, եղել է ևս մեկ անձ, որը սպասելիս է եղել հարձակվողին:

Հույն համայնքի ներկայացուցիչն այս հարցում քննադատության է ենթարկել քաղաքական գործիչներին:  Համայնքի ներկայացուցիչը նշել է, որ հասարակության մեջ պետք է խթանվի փոքրամասնությունների՝ հավասար քաղաքացիություն ունենալու գիտակցությունը, և այս հարցում մեծ պատասխանատվություն են կրում քաղաքական գործիչները:

«Երբ երկրի վարչապետը (նկատի ունի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին) հեռուստաեթերթով «Կներեք արտահայտությանս համար՝ հայ, կներեք՝ հույն» խոսքեր է հնչեցնում, իհարկե ժողովուրդն էլ այսպես կմտածի: Քըլըչդարօղլուն էլ (գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար) դատի է տալիս իրեն հայ անվանողներին՝ վերջիների խոսքերը որակելով «կեղտոտ զրպարտանք: Քաղաքական կուսակցության առաջնորդները մեծ պատասխանատվություն են կրում»,- շեշտել է Իսթեֆանոպոլուսը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}