Հասարակական13:15, 18 Հունիս 2015
Էրդողանը կրկին հայտնվել է երգիծական հանդեսների էջերին
Այս շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվել է միանգամից 3 թուրքական երգիծական պարբերականների` «Uykusuz» (Անքուն) և «Penguen» (Պինգվին) հանդեսների և «Korkusuz» թերթի էջերին:
Ընտրություններից հետո երկարատև լռությունը խախտած Էրդողանը հայտնվել է «Uykusuz»-ի շապիկին:

«Penguen»-ի շապիկին էլ ներկայացված է գլխավոր ընդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի հետ պատշգամբ դուրս եկող Էրդողանը: Իսկ թերթի նոր համարի շապիկին էլ ներկայացվում է կոալիցիայի թեմայով Էրդողանի և Բայքալի հանդիպումը:

«Korkusuz» թերթի շապիկին ներկայացվել է ընտրություններից առաջ տարբեր պատրվակներով այս կամ այն նահանգ «հյուրախաղերի» մեկնած Էրդողանին:
Նկարի տակ գրված է, որ ընտրություններից առաջ Էրդողանը ավելացրել է պետական միջոցների հաշվին ծախսերը և բոլորին հետաքրքրիր է, թե ինչի վրա են ծախսվում պետական փողերը: Ներկայացված է նաև Էրդողանի խոսքը, որտեղ վերջինս ասում է. «Պետության փողով ման եմ գալիս, դա իմ բնական իրավունքն է»:

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |