• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:14, 22 Հունիս 2015

Կարսում համատեղ ցուցադրվել են հայ և թուրք խոհանոցի ավանդույթները՝ գյումրեցի կանանց մասնակցությամբ

Կարսում համատեղ ցուցադրվել են հայ և թուրք խոհանոցի ավանդույթները՝ գյումրեցի կանանց մասնակցությամբ

«Գործարարության և զարգացման կովկասյան ցանց»-ի (GBDN) և Կարսի քաղաքային և մշակութային հետազոտական ընկերության (KAŞKA) նախաձեռնությամբ իրականացվող «Միասին քի՞չ աղուհաց ենք կերել» նախագծի շրջանակներում Գյումրի և Կարս քաղաքների բնակիչները  Կարսում համատեղ ընթրիք – միջոցառում են կազմակերպել:
​
Թուրքական «yeniasya.com.tr» լրատվակայքի համաձայն՝  գյումրեցի և կարսեցի կանայք իրենց խոհանոցների բազմազանությունն ու հարստությունն են ցուցադրել համատեղ կազմակերպված ընթրիքին, որի նպատակն է եղել նպաստել սահմանի երկու կողմերում գտնվող հարևան երկու քաղաքների բնակիչների միջև հարաբերությունների մտերմացմանն ու ընդհանուր առմամբ, ներդրում ունենալ հայ-թուրքական կարգավորման գործընթացում:
 
Կազմակերպիչները,  ընդգծելով, որ հայ և թուրք ժողովուրդներն ունեն ընդհանուր մշակութային ժառանգություն, ցանկություն ունեն նմանատիպ միջոցառումների միջոցով հաղորդակցական կամուրջ կառուցել միմյանց այդքան մոտ, բայց միաժամանակ այդքան հեռու մշակույթների և ազգերի միջև:
 
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցած GBDN միության նախագահ և նախագծի կոորդինատոր Իհսան Քարայազըն ընդգծել է, որ իրենք հյուրընկալվել են Կարսի և Գյումրիի մի շարք գյուղերում, ծանոթացել են տեղական յուրահատուկ խոհանոցային ավանդույթներին, գրի են առել ընթրիքի սեղանի շուրջ պատմվող ընտանեկան պատմություններն ու զրույցները և այժմ այդ ամենը պատրաստվում են վերածել գրքի և վավերագարկան ֆիլմի:
 
Իսկ նախագծի հայաստանցի համակար Արտուշ Մկրտչյանը ընդգծել է, որ ուրախալի է այն փաստը, որ երկու ազգերը ներկայացնող այդչափ մեծ թվով մարդիկ կարողացել են միավորվել համերաշխ սեղանի շուրջ և շեշտել է, որ պետք է հիմնվել ընդհանուր կողմերի և ընդհանուր արժեքների վրա՝ համերաշխության ու խաղաղության հասնելու համար:
 
Միջոցառմանը ներկա է եղել նաև Թուրքիայում ԱՄՆ –ի դեսպանատան մշակութային գծով մասնագետ Կատերինա Վան Դե Վեյտը, որը նշել է,  որ շատ տպավորված է այս նախագծով և ավելացրել. «Այստեղ ազգերի միջև կարծեք թե սահմաններ չկան: Դա  շատ տպավորիչ է: ԱՄՆ-ի անունից մենք շատ ենք ցանկանում, որ Թուրքիան իր բոլոր հարևանների, և հատկապես՝ Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենա»:

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}