• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 09:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:20, 27 Հունիս 2015

«Շարժվել միասին». հայ-թուրքական համատեղ նախագիծ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության

«Շարժվել միասին». հայ-թուրքական համատեղ նախագիծ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության

Հայոց Ցեղասպանության խորհրդանշական սկիզբը համարվող 1915թ. ապրիլի 24-ին Ստամբուլում ձերբակալված և սպանդի ուղարկված հայ մտավորականների անցած ճանապարհը 100 տարի անց կկրկնեն հայ և թուրք երիտասարդները, բայց արդեն՝ այդ ճանապարհին մնացած հայկական հիշողությունները հավաքագրելու նպատակով:

Թուրքական «demokrathaber.com» լրատվակայքի համաձայն՝ «Acting Together» խորագրով նախագծի շրջանակներում նախատեսվող ճամփորդությունը կսկսվի 2015թ. օգոստոսի 31-ին՝ Ստամբուլի Հայդարփաշա երկաթուղային կայարանից, որտեղից հայ մտավորականները 100 տարի առաջ ուղարկվել էին «մահվան երթի» և կավարտվի սեպտեմբերի վերջին՝ Երևանում:

Ուղևորության հետագծի մեջ ներառված են նույն «աքսորի» կայարանները՝ Այաշ (Անկարա), Դերսիմ, Վարթո (Մուշ), Աղրը, այնուհետև՝ Վրաստանի սահմանով անցում կկատարվի Հայաստան: Հայաստանում նախագծի մասնակիցները կայցելեն Գյումրի, Թալին, Էջմիածին քաղաքները:

Նախագիծը իրականացվում  է գերմանական DVV İnternational-ի, ստամբուլյան «Պատմական հիմնադրամի» և էթնոլոգիական հետազոտությունների «Հազարաշեն» հայկական կենտրոնի համատեղ ջանքերով, ինչպես նաև՝ Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ:

Ըստ նախագծի կոոդինատոր Այշե Օքթեմի՝ ուղևորությանը կմասնակցեն Հայաստանից, Թուրքիայից և Գերմանիայից եկած հատուկ խմբեր, հայկական և թուրքական համալսարանների 10-ական  ուսանողներ և մեկական գրող՝ Հայաստանից և Թուրքիայից:

Հայաստանում նախագծի մասնակիցները կհանդիպեն ցեղասպանությունից փրկվածների սերունդների հետ, ինչպես նաև այսօրվա փախստականների՝ Հայաստանում ապաստանած սիրիացիների հետ: Ուղևորության ընթացքում բոլոր բնակավայրերում կկազմակերպվեն գիտաժողովներ ու քննարկումներ՝ պատերազմների, դրանց հետևանքների, մարդկանց կյանքի փրկության, գաղթերի և նմանատիպ թեմաների շուրջ:

Կիրականացվեն նկարահանումներ ու ձայնագրություններ, բանահյուսության ու բանավոր պատմության և հայերին վերաբերող ամեն տեսակ հուշերի հավաքագրում: Այս ամենը ուղևորության ընթացքում կցուցադրվի հետզհետե հարստացող շարժական ցուցահանդեսի շրջանակներում, իսկ ուղևորության ավարտից հետո վերջնական տեսքով այցելուներին կներկայացվի սկզբում Երևանում, այնուհետև նաև՝ Ստամբուլում և այլ քաղաքներում: Ուղևորության ավարտին մասնակից գրողների օգնությամբ  ձեռք բերված նյութերը կհրատարակվեն նաև գրքի տեսքով:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}