• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:46, 04 Հուլիս 2015

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը հրատարակել է իր 1000-րդ համարը

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթը հրատարակել է իր 1000-րդ համարը

Լույս է տեսել Թուրքիայում hայերեն և թուրքերեն հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հոբելյանական հազարերորդ համարը: 1996թ. ապրիլի 5-ին ընդամենը 4 հոգուց բաղկացած (Հրանտ Դինք՝ թերթի հիմնադիր-խմբագրապետ, Լուիս Բաքար, Հարություն Շեշեթյան, Աննա Թուրայ) նախաձեռնող խմբով իր գործունեությունը սկսած թերթը կարողացել է թուրքական  մամուլի պատմության մեջ աննախադեպ հաջողությունների հասնել:

Թուրքական «Bianet» պարբերականին հարցազրույց տված «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը նշել է, որ Թուրքիայի հայկական համայնքի համար մեծ կարևորություն ունի արդեն 1000 համար թողարկած թերթ ունենալը:

«Երբ հարյուր տարի հետ եմ նայում, տեսնում եմ, որ չկա այնպիսի թերթ, որը կարողացած լինի 1000 համար թողարկել: Նախկինում 2 միլիոնանոց հասարակություն ունեինք, իսկ հիմա ընդամենը 60 հազարանոց մի համայնք կա ու նա կարողանում է դա անել: Այդ պատճառով հայ համայնքի համար շատ կարևոր է սեփական ուժերով թերթի 1000-րդ համարի հրատարակումը»,- ասել է Տանձիկյանը:

Թերթի ներկայիս խմբագիրը նշել է, որ այս հաջողությունը գրանցվել է Հրանտ Դինքի, թերթի անմիջական աշխատակիցների ու նաև՝ թերթի գործունեության մեջ իրենց ներդրումն ունեցած բազմաթիվ մարդկանց շնորհիվ:

Խմբագիրը նաև ընդգծել է, որ «Ակոսը» մեծ կարևորություն ունի թուրքական մամուլի և հենց Թուրքիայի պատմության մեջ:

«Ակոս»-ը ավելի բաց դարձրեց Թուրքիան: Հրանտ Դինքի՝ խմբագիր եղած ժամանակ «Ակոս»-ը գրում էր այնպիսի թեմաների մասին, որոնց մասին բոլորը միայն շշուկով էին խոսում, բայց երբեք չէին համարձակվում բարձրաձայնել:  Դրա համար նա նաև շատ թանկ վճարեց: Բայց դրա շնորհիվ «Ակոս»-ն իր առանձնահատուկ տեղը զբաղեցրեց Թուրքիայի պատմության մեջ՝ աննախադեպ ներդրում ունենալով կարգավորման գործընթացում»:

Ռուբեն Մաշոյանի կողմից «Ակոս» անվանակոչված թերթի առաջին խմբագիրը եղել է 2007թ. սպանված Հրանտ Դինքը, նրան այս պաշտոնում հաջորդել են Էթյեն Մահչուփյանը, Ռոբեր Քոփթաշը և Էդվարդ Տանձիկյանը: Իր հազարերորդ համարում թերթն անդրադարձել է «Ակոս»-ի և Թուրքիայի պատմության մեջ իրենց ուրույն հետքը թողած մի շարք թեմաների:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}