Հասարակական12:47, 07 Հուլիս 2015
Թուրքիայի 3 հայ պատգամավորներին աջակցող հայտարարության տակ 200 մտավորական է ստորագրել
«Անկարայի մտքի ազատության նախաձեռնության» կողմից վերջին շրջանում հայ մտավորականներին ու պատգամավորներին թիրախավորող ռասիստական դրսևորումները դատապարտող հայտարարություն է տարածվել: Հայտարարության տեքստի տակ ստորագրել են 200 մտավորականներ` ակադեմիկոսներ, արվեստագետներ, իրավաբաններ և քաղաքական գործիչներ, որոնց թվում է ճանաչված գրող, լրագրող Դավիթ Բարսամյանը:
Ըստ թուրքական «gercekgundem.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ դատապարվում է նաև քաղաքական և դատական կառույցների լռությունն այս խնդրի վերաբերյալ:
«Կոալիցիոն խաղերի այս ժանամակաշրջանում Էրդողանի ռեժիմի շարունակականությունն ապահովելու համար ամոթալի արշավ է սկսվել: Ամոթալի, որովհետև թիրախ են ընտրվել մեր հայ եղբայրներին, որոնց 19-րդ դարի կեսերից սկսված կոտորում ենք: Անիի ավերակներում նախնիների համար աղոթող հայ կնոջ առջև ազան են կանչում: Կարսի «Ուլքյու օջաքլարը» խմբավորումները հայտարարում են փողոց դուրս գալու ու հայերի որս սկսելու մասին: Ադանայի ԱՇԿ-ական (Ազգայնական շարժում կուսակցություն) քաղաքապետի` հասարակաց տների սեփականատեր, հարկերը բարեխղճորեն վճարած լուսահոգի հայազգի Մաթիլդ Մանուկյանի անվան մեջբերմամբ գրառումն էլ դրա վերջին օրինակն է» - նշված է հայտարարության մեջ:
Հայտարարության 2-րդ մասում հեղինակները նշում են, որ այժմ էլ թիրախ են դարձել տարբեր կուսակցություններից ընտրված 3 հայ պատգամավորները` վրդովվմունք հայտնելով, որ վերջիններիս ուղղված ռասիզմ ու ատելություն պարունակող հայտարարություններն անտեսվում են դատական մարմինների կողմից: Միաժամանակ նշվում է, որ կուսակցությունները, որոնց անդամն են հանդիսանում 3 հայ պատգամավորները, պետք է այս ռասիստական հարձակումների վերաբերյալ անմիջապես քննադատական հայտարարություններ անեն և համապատասխան նախաձեռնություններով հանդես գան:
«Այս պարտականությունը մեջլիսի կուսակցությունների հանձնառությունն է, որպեսզի վաղը, երբ գրվի այսօրվա պատմությունը, իրենք իրենց երեխաների ու թոռների առջև վատ դրության մեջ չհայտնվեն»,- եզրափակվում է հայտարարությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |