Հասարակական13:45, 08 Հուլիս 2015
Թուրք ազգայնական գործչի թեյի բաժակով նկարները սկանդալի առիթ են դարձել
Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության»(ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի`մահմեդական Ռամադան տոնի օրը տված հարցազրույցի նկարները Թուրքիայում մեծ աղմուկ են բարձրացրել: Բանն այն է, որ նկարներում Բահչելիի ձեռքին թեյի բաժակ կա, ինչը ենթադրում է, որ նա չի պահում մահմեդական պասը: Այս նկարները քննարկման առիթ են դարձել նաև քաղաքական կուլիսներում, որոշները Բահչելիին մեղադրել են իսլամին հավատարիմ չմնալու մեջ:
Նշենք, որ Ռամադան ամսվա ընթացքում բոլոր չափահաս մահմեդականները պետք է պաս պահեն:Պասը համարվում է իսլամի 5 հիմնասյուներից մեկը , որի իմաստը հավատի ամրապնդումն է, հոգևոր աճը, կենսակերպի վերափոխումը: Պասից կարող են ազատվել միայն հղի կանայք, հիվանդները, ծերերը և երեխաները: Պասը պահվում է մինչև արևի մայր մտնելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |