Հասարակական11:17, 14 Հուլիս 2015
Պուտինի նկարով շապիկ հագած ուկրաինացի հյուպատոսը հեռացվել է պաշտոնից

Ադանայում (Թուրքիա) Ուկրաինայի հյուպատոս Լևենտ Այդընը պաշտոնանկ է արվել` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շապիկ հագնելու համար:
Ըստ թուրքական «İhlas Haber » լրատվական գործակալության` Այդընը կամերունցի հայտնի ֆուտբոլիստ Սամուել Էտոյի` թուրքական «Անթալյասփոր» ֆուտբոլային ակումին միանալուն նվիրված արարողությանը հագել էր Պուտինի նկարով շապիկ: Վերջինիս վրա եղել են նաև ռուսերեն «Քաղաքավարությունը մեր ամեն ինչն է» գրությունը:
Սա զայրացրել է ուկրաինացի պատգմավոր Օլեգ Լյաշկոյին, ով կոչ էր արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին` հյուպատոսին հեռացնել պաշտոնից` ասելով. «Այդընի պահվածքը հարիր չէ Ուկրաինայի պատվավոր հյուպատոսի պաշտոնին: Սա առաջացրել է Ուկրաինայի քազաքացիների զայրույթը: Պահանջում եմ նրա հեռացումը»:
Այնուհետև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկիի որոշմամբ հյուպատոսը հեռացվել է պաշտոնից: «Լեվենտ Այդընը օգնել է շատ ուկրաինացի քաղաքացիներին, սակայն սա սկզբունքի հարց է: Ես որոշում ընդունեցի դադարեցնել նրա` Ուկրաինայի հյուպատոսի լիազորությունները»,-ասել է նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |