• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:36, 27 Հուլիս 2015

Աթեշյան. «Աղթամարի եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունը չկա»

Աթեշյան. «Աղթամարի եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունը չկա»

Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել է, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող պատարագի նկատմամբ նախկին խանդավառությունն այլևս չկա:

Թուրքական «Emlakgazeten» լրատվական կայքը տեղեկացմամբ՝ Աթեշյանը, խոսելով Աղթամարում 2015թ. սեպտեմբերին մատուցվելիք պատարագի մասին, նշել է, որ ամեն տարի նկատելի է պատարագին մասնակիցների քանակի նվազումը:

Աթեշյանը, նշելով, որ դեռևս իրենց հայտնի չէ, թե պատարագին քանի հոգի է մասնակցելու, ասել է, որ մասնակիցների թիվը պարզ կլինի 15-20 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, պատրիարքի փոխանորդը համոզմունք է հայտնել, որ այս տարի էլ այն բազմամարդ կլինի: Նա հայտնել է նաև,  որ այդ օրը 2 հարսանեկան արարողություն կկատարվի:

Աթեշյանը տեղեկացրել է, որ ուխտագնացություններ են կատարվում դեպի Թուրքիայի տարբեր նահանգներ: Ըստ Աթեշյանի՝ այդ այցելությունները բավականին շատ են և երբեմն մարդիկ,  մեկ անգամ ուխտագնացության գնալով, հաջորդին չեն ցանկանում մասնակցել:

Աթեշյանը նաև անդրադարձել է Վարագավանքի վերականգնման խնդրին:

«Յոթ վանքի (Վարագավանք) նման մի քանի վանքեր ունենք, որոնց նախագծերը պատրաստ են, սակայն որևէ կերպ կյանքի չեն կոչվում: Այդ վանքերի վերանորոգումը կնպաստի, որ նման պատարագները ավելի բազմամարդ լինեն: Ահա թե ինչու ենք կարևորում այդ նախագծերի իրագործումը»,- նկատել է Աթեշյանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}