Հասարակական07:56, 28 Հուլիս 2015
Իրանում կկազմակերպվի քրդերեն լրատվություն և դասավանդում

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ շուտով Իրանի Քուրդիստան նահանգի համալսարանում կմեկնարկի «Քրդերենի և քրդական գրականության» ծրագիրը, իսկ իրանական պետական լրատվական գործակալությունը՝ İRNA-ն, կապահովի նաև քրդալեզու լրատվություն:
Քուրդիստան նահանգի Սենեդեջ քաղաքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախագահ Ռուհանին մասնավորապես ասել է.«Պետական միջոցառումների և ծրագրերի շրջանակներում Քուրդիստանի բնակչությանը տրված խոստումս իրականացնելու համար սեպտեմբերի վերջին Քուրդիստանի համալսարանում կսկսենք «Քրդերենի և քրդական գրականության» դասավանդումը:
Նախագահը նշել է նաև, որ Իրանի կառավարության կողմից քրդերենի, քուրդ գրականության և մշակույթի զարգացմանն ուղղված առաջին քայլերին հաջորդելու են նորերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |