• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:34, 29 Հուլիս 2015

«ASİMDER»-ը կոչ է անում ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններին խոչընդոտել Աղթամարի պատարագը

«ASİMDER»-ը կոչ է անում ադրբեջանական ու թուրքական կազմակերպություններին խոչընդոտել Աղթամարի պատարագը

Թուրքական «ASİMDER»  հակահայկական կազմակերպությունը շարունակում է Աղթամար եկեղեցում կայանալիք պատարագի խափանմանն ուղղված իր ջանքերը: Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը, հանդես գալով հայտարարությամբ, Թուրքիայի իշխանություններին կոչ է արել թույլ չտալ հայերին Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցում անցկացնել ամենամյա պատարագը:

Թուրքական «Samsunhaber» լրատվական կայքի տեղեկացմամբ` նա աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական ու ադրբեջանական կազմակերպություններին կոչ է արել միանալ իրենց և խոչընդոտել պատարագը:
«Արտերկրում գտնվող մեր բոլոր կազմակերպություններին սեպտեմբեր ամսին հրավիրում ենք Աղթամար կղզի: Այլևս հանդուրժողականություն չկա: Թուրքիայի արտաքին գործերի և մշակույթի նախարարություններին էլ ենք կոչով դիմում: Այս պատարագները քաղաքական նպատակ են հետապնդում, անհրաժեշտ քայլերը ձեռնարկեք»,-ասել է ազգայնական գործիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են խոչընդոտել հայերի կողմից Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի անցկացումը:
Էրմիշը նշել է, որ հայկական պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}