Հասարակական10:23, 31 Հուլիս 2015
Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Թուրքիայում տարվա երկրորդ եռամսյակում զբոսաշրջությունից ստացվող եկամուտը 13.8 %-ով նվազել է: Եթե տարվա սկզբին երկիր այցելած զբոսաշրջիկի ամսվա ընթացքում ծախսած գումարը կազմում էր 911 ԱՄՆ դոլար, ապա տարվա երկրորդ եռամսյակում այդ գումարը նվազել է 719-ի: Տեղեկացնում է թուրքական «Sasunhaber» լրատվական կայքը:
Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը տարվա 2-րդ կեսին 2%-ով նվազել է` հասնելով 10.75 միլիոնի, որոնցից 9.64 միլիոնը օտարերկրացիներ են, իսկ 1.1 միլիոնը` արտասահմանում ապրող Թուրքիայի քաղաքացիներ:
Բացի այդ նախորդ տարվա համեմատ այս տարի 20.6 %-ով ավելացել է Թուրքիայի այն քաղաքացիների թիվը, որոնք նախընտրում են իրենց հանգիստը արտասահմանում անցկացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |