• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:26, 31 Հուլիս 2015

Զարաքոլու. Թուրքիայի Հանրապետության պատմությունը երիտասարդների կոտորածների պատմություն է

Զարաքոլու. Թուրքիայի Հանրապետության պատմությունը երիտասարդների կոտորածների պատմություն է

Թուրքիայի Հանրապետության պատմությունը ձախերի կոտորածի պատմություն է: Սկսած 1921 թվականից Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր կազմի ոչնչացումից միչև այսօր: Իսկ սպանդն իրականացնող խումբն իր առաջին փորձառությունը ձեռք էր բերել Հայոց ցեղասպանության ժամանակ:

Նման դիտարկումով է սկսում Իր «Ձախերի ջարդ, երիտասարդների ջարդ» հոդվածը թուրք գրող, հրապարակախոս, պատմաբան Ռագըփ Զարաքոլուն: Թուրքական «ozgur-gundem» լրատվական կայքում հրապարակված նշյալ հոդվածում հեղինակը հիշեցնում է ձախերի դեմ իրականացված բռնությունները, որոնցից էր 1945 թվականի դեկտեմբերի 4-ին Ստամբուլում իրականացված զանգվածային բռնությունները, որի ընթացքում  երիտասարդ ազգայնականները հրի մատնեցին ձախերին պատկանող թերթերի խմբագրությունները,  գրադարանները:

Ըստ Զարաքոլուի՝ Թուրքիայի պատմությունը նաև երիտասարդների կոտորածի պատմություն է, որը սկսվեց 1965 թվականին «Մորիսոն Սուլեյմանի (Սուլեյման Դեմիրել-խմբ) սուլթանության ժամանակ»:

Առաջին մահապատիժներից հետո, 1976 թվականից Ազգայնական ճակատ կառավարության շրջանում զանգվածային սպանությունները շարունակվեցին:

«Թուրքիայի պատմությունը միևնույն ժամանակ քրդերի կոտորածի պատմությունն է»,- նկատել է տալիս թուրք պատմաբանը՝ հավելոլով, որ 1980 թվականից հետո տեղի ունեցածը ճիշտ և ճիշտ ցեղասպանություն էր՝ կազմակերպված խորքային պետությայնկողմից:

«Իսկ հայերի, հույների, ասորիների, ալևիների, եզդիների ոչնչացումը հանրապետական շրջանից էլ ավելի վաղ է ձգվում»,- գրում է Զարաքոլուն:

Հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ արդեն եկել էր նոր երիտասարդություն՝ մաքուր և մտահղացումներով լեցուն: Այդ երիտասարդները գնում էին քանդված Քոբանին կառուցելու, սակայն նրանց էլ հնարավորություն չտրվեց:

«Անիծվի այս համակարգը: Քանի դեռ շարունակվում է անպատժելիությունը, այս երկիրը չի բարգավաճի: Մինչև ցեղասպան պետությունը չլուծարվի, բոլորը Դրակուլայի զզվելի դեմքի հետ են հանդիպելու»,- եզրափակել է Զարաքոլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}