Հասարակական14:03, 06 Օգոստոս 2015
FEMEN-ին զայրացրել է Թուրքիայում ցուցադրվող պահպանակի գովազդը

Ուկրաինական «FEMEN»-ի շարժման ակտիվիստուհիներին զայրացրել է Թուրքիայում ցուցադրվող պահպանակի գովազդը:
Բանն այն է, որ երեկ երեկոյան Ֆեներբահչե- Շախտյոր ֆուտբոլային հանդիպման ընթացքում հեռարձակվող գովազդի կարգախոսը եղել է «Ուկրաինայում ձեր կողքին ենք»: Սա զայրացրել է «FEMEN»-ի առաջնորդ Իննա Շևչենկոյին ով, իր թվիթերյան էջում գրել է, թե այդ գովազդը Ուկրաինայում սեքս տուրիզմն է խրախուսում:
Պահպանակի գովազդին արձագանքնել է նաև «FEMEN»-ի Թուրքիայի գրասենյակը:
«Երեկ գիշեր թուրք ֆոտբոլասերների ուշադրությանը ներկայացվեց Ուկրաինայում սեքս տուրիզմի վերաբերյալ խայտառակ մի գովազդ: «FEMEN»-ը կոչ է անում դեմ դուրս գալ այս սեքսիստական քարոզչությանը: Ուկրաինան հասարակաց տուն չէ»,-ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:
Նշենք, որ տարբեր վիճակագրական տվյալների համաձայն` սեքս տուրիզմի համար Ուկրաինա ամենաշատը թուրքերն են գնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |