Հասարակական13:24, 07 Օգոստոս 2015
Թուրքիայում պեղումների ժամանակ հայտնաբերվել է Մեդուզա Գորգոնայի քարե գլուխը

Թուրքիայի Անթալիա քաղաքի հարևանությամբ գտնվող պատմական Անտիոք քաղաքում թուրք-ամերիկյան հնագետների խումբը պեղումների ժամանակ հայտնաբերել է հունական դիցաբանության հերոս` առասպելական Մեդուզա Գորգոնայի քարե գլուխը: Ըստ թուրքական «Gazetemistanbul» լրատվական կայքի`այն հայտնաբերվել է տեղի վանքերից մեկի մատույցներում:
Պեղումները, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի Նեբրասկա համալսարանի պրոֆեսոր Մայքլ Հոֆֆի գլխավորությամբ, սկսվել են 2005թ.-ին:
Նշենք, որ Մեդուզա Գորգոնան հին հունական դիցաբանությունում ներկայացված է, որպես մի կին, որի մազերի փոխարեն կենդանի օձեր են եղել: Համաձայն առասպելի` նա իր մի հայացքով մարդկանց քարի էր վերածում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |