Հասարակական08:49, 10 Օգոստոս 2015
Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Ստամբուլի Սբ. Նշան հայկական եկեղեցին

Ստամբուլի Քարթալ շրջանում վերաբացվել է վերանորոգումն ավարտված Սբ. Նշան հայկական եկեղեցին: Ըստ թուրքական «haberaktuel.com» կայքի` եկեղեցու` 2 տարի տևած վերանորոգումը իրականացվել է Քարթալի քաղաքապետարանի և տարբեր հիմնադրամների աջակցությամբ:
Եկեղեցու բացման արարողությանը մասնակցել են Քարթալի շրջանի ղեկավար Ալթընօք Օզը, քաղաքային խորհրդի անդամներ, Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրքիայի Հիմնադրամների բարձրագույն խորհրդի փոքրամասնությունների ներկայացուցիչ Թորոս Ալջանը, հայ հոգևորականներ, հայ և թուրք քաղաքացիներ:
Բոլոր հյուրերի մասնակցությամբ պատարագ է մատուցվել ու կատարվել եկեղեցու օծման արարողություն:
Նշենք, որ Ստամբուլի Քարթալ շրջանի Սբ. Նշան եկեղեցին կառուցվել է 1776 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |