• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:13, 12 Օգոստոս 2015

Եթե Թուրքիայում հիմա անցկացվեն մեջլիսի արտահերթ ընտրություններ, ինչպիսի պատկեր կլինի

Եթե Թուրքիայում հիմա անցկացվեն մեջլիսի արտահերթ ընտրություններ, ինչպիսի պատկեր կլինի

Հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող «ANDY-AR»  ընկերությունը հրապարակել է Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում քաղաքական կուսակցությունների ստանալիք ձայների  հավանական պատկերը: Ըստ այդմ՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում որևէ լուրջ փոփոխություն թուրքական կուսակցությունների հետևորդների թվում չի սպասվում, քան կար հունիսի 7-ին կայացած ընտրությունների ժամանակ:

Ըստ թուրքական «Cumhuriyet» պարբերականի կայքի՝ ընտրողների շրջանում նշյալ ընկերության անցկացրած հարցումներից պարզվել է, որ եթե հիմա լինեն արտահերթ ընտրություններ, իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցությունը (ԱԶԿ- AKP) կստանա 42.8 տոկոս ձայն,  գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող  ձախակողմյան քեմալիստական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP)՝ 27 տոկոս ձայն, ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությանը (ԱՇԿ -MHP)՝ 15.9 տոկոս ձայն: Հարցման ենթարկվածների 12.8 տոկոսն էլ նշել է, որ արտահերթ ընտրությունների դեպքում իր ձայնը կտա քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ –HDP):

Ընդ որում հարցվողների միայն 1.5 տոկոսն է ընդգծել, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում  իր ձայնը տվել է այլ կուսակցության: Ըստ հարցման արդյունքների՝ վերջին երկու ամսում AKP-ին և CHP-ին նախապատվություն տվողների թիվը 2 տոկոսով աճել է:

Իսկ այն հարցին, թե երկու հնարավոր տարբերակներից որն են նախընտրում՝ արտահերթ ընտրությունները, թե կոալիցիայի ձևավորումը, արտահերթ ընտրություններին նախապատվություն է տվել AKP-ին նախընտրող ընտրազանգվածի 78.3 տոկոսը, MHP-ի հետևորդների 45.4 տոկոսը, HDP-ականների 24 տոկոսը և CHP ականների 20.1 տոկոսը:

Իսկ CHP–ի ընտրազանգվածի 75.2 տոկոսը հայտարարել է, որ ցանկալի է քաղաքական կուսակցությունների միջև կոալիցիայի ձևավորվի: HDP-ի հետևորդների 74.7,  MHP-ի 42.1 և AKP-ի 17 տոկոսը ևս նախապատվությունը տվել է կոալիցիայի ձևավորմանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}