• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:34, 13 Օգոստոս 2015

100 օր «Քամփ Արմեն»-ում (լուսանկարներ)

100 օր «Քամփ Արմեն»-ում (լուսանկարներ)

Լրանում է Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական մանկատանը պատկանող ճամբարի՝ «Քամփ Արմեն»-ի ապամոնտաժման դեմ պայքարի 100-րդ օրը: Անցած 100 օրերի ընթացքում ճամբարում հերթապահող երիտասարդները հազարավոր մարդկանց աջակցությունն են ստացել, որոնց հյուրընկալել են հենց ճամբարում: «Քամփ Արմեն»-ում հերթապահել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում եղել են պատգամավորներ, գիտնականներ,  արվեստագետներ և լրագրողներ: «Ակոս» շաբաթաթերթը լուսանկարներով ներկայացրել է 100-օրյա պայքարի պատմությունը:

Մայիսի 6-ին ճամբարի սեփականատեր Ֆաթիհ Ուլուսոյը Թուրզլայի քաղաքապետարանից ապամոնտաժելու մասին որոշումը ստանալուց հետո սկսում է ապամոնտաժումը, սակայն հասարակական ճնշման ներքո ստիպված է լինում դադարեցնել այն: Ճամբարի ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում հերթապահություն է սկսվում: Ճամբարում սկսում են պարբերաբար միջոցառումներ կազմակերպվել: Առաջին միջոցառումը Անի Բալըքչըի (Թուրքիայում սպանված ազգությամբ հայ զինվոր Սևակ Բալըքչըի մայրը) և «Ակոսի» հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի՝ Ռաքել Դինքի  հայոց լեզվի դասն էր, այնուհետև «Ոմանք» խմբի  համերգը, որի ժամանակ ճամբարում տարիների անց նորից հայկական երգեր հնչեցին: Ապա համերգով հանդես եկավ «Քարդեշ թյուրքյուլեր» խումբը, հերթապահությունն իրականացնող երիտասարդներին հյուրընկալվեց ուդի հայտնի վարպետ Երվանդը և այլ բազմաթիվ հյուրեր Թուրքիայի տարբեր վայրերից: Այդ 100 օրերի ընթացքում ճամբարում բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին,  կազմակերպեց քայլերթ Ստամբուլի Իսթիքլալ հետիոտնային պողոտայում:











 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}