• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:33, 17 Օգոստոս 2015

Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել Ս. Աստվածածնի տոնի առթիվ

Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել Ս. Աստվածածնի տոնի առթիվ

Թուրքիայի միակ  հայկական գյուղում՝ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող Վաքըֆլըյում, Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատարագ է մատուցվել:

Պատարագը մատուցել է Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը՝ Ավետիս Թաբաշյանի օգնականությամբ: Պատարագին մասնակցել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության » (ԺՀԿ CHP) պատգամավոր հայազգի Սելինա Դողանը և քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
Պատրիարքի փոխանորդն օրհնել է եկեղեցում բոլոր ներկա գտնվողներին: Պատարագից հետո եեկեղեցու բակում պատրաստվել է այցելուներին է բաժանվել ավանդական հայկական հարիսա:

Լրագրողների հետ զրույցում Սելինա Դողանը նշել է, որ շնորհավորում է ողջ աշխարհի հայերին Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ և օրհնված բերքի առատություն մաղթում:

«Խորհրդարանում իմ առաջին քայլը կլինի ապահովել  ատելության վրա հիմնված հանցանքների հետ կապված օրինագծի՝ հնարավորինս արագ կյանքի կոչումն ու կիրառումը: Մենք բոլորս հասարակական համերաշխության, եղբայրության և դրական երկխոսության կարիք ունենք: Իսկ դրա համար համապատասխան օրինական հիմք է պետք»,- ասել է Սելինա Դողանը՝ հավելելով, որ օրեսդիր մարմնի աշխատանքները սկսելուն պես ինքը կսկսի աշխատել այդ ուղղությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}