Հասարակական07:05, 22 Օգոստոս 2015
Թուրքիայում ամեն օր ինքնասպանության 9 դեպք է գրանցվում

Թուրքիայի բնակչությունը 2002թ. կազմում էր 65 մլն, իսկ 2014թ.՝ արդեն հասել էր 78 միլիոնի: Այսպիսով, 12 տարում երկրի բնակչությունը աճել է 20 տոկոսով: Հետազոտական տվյալների համաձայն՝ այդ ընթացքում Թուրքիայում 33 տոկոսով աճել է նաև ինքնասպանությունների թիվը:
Թուրքական «haber.sol.org» լրատվակայքը ներկայացնում է 2002-2014թթ. Թուրքիայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերաբերյալ Ֆաթիհ համալսարանի մասնագիտացված խմբի վերլուծությունը:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան աշխարհում 77-րդ տեղն է զբաղեցնում՝ ըստ բնակչության թվի ինքնասպանությունների քանակի առումով:
2002-2014թթ. ընթացքում Թուրքիայում ավելի քան 30.000 մարդ է դիմել ինքնասպանության: Մասնավորապես 2002թ.-ին գրանցվել է 2301, իսկ արդեն 2014թ.՝ 3301 ինքասպանության դեպք: Դա նշանակում է, որ միջին հաշվով Թուրքիայում ամեն օր 9 մարդ է ինքնասպանություն գործում:
2014թ. ընթացքում Թուրքիայի տարածքում ամենաշատ ինքնասպանություններ են տեղի ունեցել Թունջելիում, Բինգյոլում, Էդիրնեում, Սինոպում և Քըրշեհիրում: Իսկ նույն տարվա ընթացքում ամենաքիչ ինքնասպանությունները նկատվել են Բարթըն, Չանքըրը, Բայբուրթ, Աքսարայ և Յալովա շրջաններում:
Ընդ որում, ըստ վիճակագրության, Թուրքիայում տղամարդիկ 3 անգամ ավելի շատ են ինքնասպանություն գործում, քան՝ կանայք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |