Հասարակական10:56, 24 Օգոստոս 2015
Պոլսի հայոց պատրիարքություն. «Վանի Սուրբ խաչ եկեղեցու պատարագը չեղյալ է հայտարարվում»

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կայանալիք պատարագը չեղյալ է հայտարարվել: Այս մասին «Ermenihaber.am»-ը տեղեկանում է Պոլսի հայոց պատրիարքության ֆեյսբուքյան էջից: Պատրիարքարանի հայտարարության մեջ ասվում է, որ սեպտեմբերի 6-ին` կիրակի օրը, կայանալիք ամենամյա ուխտագնացությունը չեղյալ է հայտարարվել:
«Հայոց պատրիարքությունը, հաշվի առնելով վերջին շրջանում կատարվող ահաբեկչական հարձակումները և զոհերի մասին ստացվող լուրերը, ինչպես նաև Վան քաղաքում և շրջակա տարածքներում անվտանգության խնդիրներ չստեղծելու նպատակով, Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունը հետաձգում է»,- նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010 թվականից բացվել է թանգարանի կարգավիճակով:Այդ երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |