• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:24, 25 Օգոստոս 2015

Թուրքիան զբոսաշրջության կազմակերպման որակի տեսանկյունից մրցունակ չէ

Թուրքիան զբոսաշրջության կազմակերպման որակի տեսանկյունից մրցունակ չէ

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան զբոսաշրջիկների թվով աշխարհում 6-րդ տեղն է զբաղեցնում` զբոսաշրջության ոլորտում մրցակցության մեջ այս երկիրն այնքան էլ հաջող դիրքերում չէ:  Թուրքական «Dunya.com» լրատվակայքը տեղեկացնում է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ-WEF) հրապարակել է իր  «2015թ. Զբոսաշրջության մրցակցության զեկույցը»: Ըստ նշյալ զեկույցում տեղ գտած տվյալների՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտների առումով 141 երկրների ցուցակում Թուրքիան զբաղեցնում է 12-րդ , օդային տրանսպորտի, ինչպես նաև՝ մշակութային արժեքների տեսանկյունից` 16-րդ, իսկ շրջակա միջավայրի պահպանման և անվտանգության տեսակետից՝ 44-րդ տեղը:  Ըստ հաշվետվության՝ Թուրքիայում համեմատաբար մրցունակ են առողջապահության և հիգիենայի, ավիաուղիների սպասարկման և բիզնես ծառայությունների  ոլորտները:

Թուրքիայի Յաշար համալսարանի պրոֆեսոր Օրհան Իչօզը , գնահատելով ՀՏՖ-ի զեկույցը, նշել է, որ զբոսաշրջության ոլորտում, ինչպես և տնտեսության մեջ ընդհանրապես, Թուրքիան չի կարողանում դուրս գալ միջին եկամտի թակարդից:

Իչօզը ընդգծել է, որ Թուրքիայում երկաթուղիների և ծովային տրանսպորտի սահմանափակ օգտագործումը, ցամաքային հաղորդակցման՝ հիմնականում ավտոմայրուղիների միջոցով իրականացվելու հանգամանքը Թուրքիա այցելել ցանկացող զբոսաշրջիկների մոտ բացասական տպավորություն են ստեղծում:

Իչօզը նաև նշել է, որ Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները հիմնականում միջին և ցածր եկամտի տեր մարդիկ են , որոնք երկրում ծախսում են միջինում 750 դոլար: Ըստ թուրք պրոֆեսորի՝ զբոսաշրջությունից ստացված միջին եկամուտները պայմանավորված են նաև այս հանգամանքով:

Իչօզի խոսքով՝ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը վկայում է, որ երկիրը զբոսաշրջության համար չափազանց կարևոր դիրք է զբաղեցնում, սակայն ոլորտի սպասարկման որակի տեսանկյունից նույն հաջողությունը ապահովել չի ստացվում: Նա կոչ է արել Թուրքիայի տուրիզմի ոլորտի ղեկավարներին՝ մանրամասն վերլուծել ՀՏՖ զեկույցը և ըստ այդմ համապատասխան քայլեր ձեռնարկել՝ ոլորտը զարգացնելու ուղղությամբ:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}