Հասարակական08:18, 28 Օգոստոս 2015
«Gallup». Թուրքիան ամենադժբախտ երկրների ցանկում է

Ամերիկյան «Gallup» հետազոտական ընկերության` 148 երկրների շրջանում անցկացրած հետազոտության համաձայն` Թուրքիան ամենադժբախտ երկրներից է:
Հետազոտությունը կազվել է աշխարհի 153 հազար հոգու հետ արված հարցազրույցների հիման վրա: Հարցվածներին տրվել են տարատեսակ հարցեր` պարզելու նրանց հոգեվիճակն ու օրվա մեջ ունեցած դրական ապրումների հա-ճախականությունը. ինչպես օրինակ. «Երեկ լիաթոք ծիծաղել՞ եք» և այլն: Թուրքիայում այս հարցին դրական է պատասխանել հարցվածների 43 %-ը : «Gallup»-ի կազմած երջանիկ երկրների ցուցակում Թուրքիան, Թունիսի և Սուդանի հետ միասին ամենավերջին տեղում է:
Ցուցակը գլխավորում են Հարավային Ամերիկայի երկրները: Ըստ զեկույցի` լատինաամերիկացիները օրվա մեջ ամենաշատն են դրական զգացողություններ ունենում:
Ստորև ներկայացնում ենք «Gallup»-ի ներկայացրած ցուցակի
Առաջին տասնյակը.
Պարագվայ 89
Կոլումբիա 84
Էկվադոր 84
Գվատեմալա 84
Հոնդուրաս 82
Պանամա 82
Վենեսուելլա 82
Կոստա Ռիկա 81
Էլ Սալբադոր 81
Նիկարագուա 81
Վերջին տասնյակը.
Նեպալ 55
Լիտվա 55
Վրաստան 55
Բոսնիա –Հերցեգովինա 55
Աֆղանստան 55
Սերբիա 54
Բանգլադեշ 54
Թուրքիա 54
Թունիս 52
Սուդան 47
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |