Հասարակական10:47, 28 Օգոստոս 2015
Ստամբուլում կառուցված հայկական դպրոցի շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնադրամը Բաքըրքյոյում հայկական դպրոց է կառուցել, որը 2015-2016 ուսումնական տարվանից կհանձնվի շահագործման:
Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ` հիմնադրամի նախագահ Մեսութ Օզդեմիրը ասել է, որ նոր դպրոցն անհրաժեշտությունն էր: «Օսմանյան շրջանում Հովհաննես Դադյանի կառուցած դպրոցը շահագործվում էր 171 տարի, այն այլևս չէր բավարարում կարիքները»,- տեղեկացրել է հիմնադրամի նախագահը:
Օզդեմիրի խոսքերով դպրոցի նոր շենքը ունի սպորտի և խորհրդակցությունների սրահներ, ճաշարան:
2015-2016 թվականից դպրոցում կրթություն են ստանալու 3 տարիքային խումբ՝ ընդհանուր 500 աշակերտ, համալրվելու է ուսուցիչների թիվը:
Տեղեկացնենք, որ Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայ համայնքը դպրոցի նոր շենք է կառուցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |