Հասարակական10:04, 08 Սեպտեմբեր 2015
Հայաստանում զգացված պայթյունը տեղի է ունեցել Իգդիրում

Պարզվել են սեպտեմբերի 8-ին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնակչության կողմից զգացված պայթյունի մանրամասները:
Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը՝ այս առավոտ պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի Իգդիր նահանգում: Իգդիրի Դիլուջու սահմանային անցակետի (Թուրքիա- Նախիջևան սահմանին) աշխատակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների մեքենան պայթել է քուրդ զինյալների կողմից նախապես ականապատված ճանապարհով անցնելիս: Թուրքական լրատվամիջոցները նախ հայտարարել էին պայթյունի հետևանքով 10 ոստիկանի մահվան մասին, կարճ ժամանակ անց լուրի թարմացումներում արդեն խոսվում 12 զոհի մասին: Տեղեկացվում է, որ կան նաև վիրավորներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի առավոտյան՝ ժամը 09: 45 սահմաններում ՀՀ ՏԿԱԻՆ ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պայթյունը զգացվել էր նաև Հայաստանի այլ սահմանամերձ բնակավայրերում: ՏԿԱԻՆ-մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի տարածքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |