• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:31
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:29, 08 Սեպտեմբեր 2015

Անկարայում հիշատակել են 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները

Անկարայում հիշատակել են 1955թ.-ի սեպտեմբերի 6-7-ի իրադարձությունները

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում  կազմակերպվել է բողոքի ցույց` 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում հայ, հույն և հրեա բնակչության դեմ իրականացված հարձակումների 60-րդ տարելիցի հետ կապված: «Demokrathaber»-ի հաղորդմամբ`բողոքի ցույցին մասնակցել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հայ կին պատգամավոր Սելինա Դողանը, թուրք հայտնի քաղաքագետ և հրապարակախոս Բասքըն Օրանը, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) նախկին պատգամավոր Դեմի Չելիքը և մի շարք ակադեմիկոսներ:

Ցուցարարները իրենց ձեռքում պահել էին պաստառ  որի վրա գրված էր. «Սեպտեմբերի 6-7 ջարդերը չենք մոռացել, չենք մոռանալու»: Եղել են նաև  հարձակման ենթարկված եկեղեցիների, գերեզմանների լուսանկարներ:

Նշենք, որ նմանատիպ ցույց անցկացվել է նաև Ստամբուլում, «Մարդու իրավունքների միության» մի շարք անդամների մասնակցությամբ:

Հավելենք, որ 1955թ սեպտեմբերի 6-ին Թուրքիայի պետական ռադիոյով հայտարարվել էր, որ Թուրքիայի Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հայրական տան վրա ռումբ է նետվել: Սեպտեմբերի 6-ին, կեսօրից հետո թուրքական տարբեր երիտասարդական կազմակերպություններ և գլխավորապես իշխանությունների աջակցությամբ ստեղծված «Կիպրոսը թուրքական է» միությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպում են բողոքի հանրահավաք` կապված այդ դեպքի հետ: Դրանից հետո բողոքարարները սկսում են քարեր նետել Թաքսիմին մոտ Իսթիքլյալ պողոտայում գտնվող հույներին և հայերին պատկանող խանութների վրա, իսկ կարճ ժամանակ անց հայտնվում են նախօրոք մահակներով և այլ անհրաժեշտ գործիքներով զինված խմբեր, որոնք սկսում են հարձակվել, կոտրել ու թալանել ոչ մուսուլմաններին պատկանող խանութները, արհեստանոցները, տները, դպրոցները, եկեղեցիները և անգամ գերեզմանատները: Ջարդերը չեն սահմանափակվել միայն Իսթիքլյալ պողոտայով, այլ արագորեն տարածվել են Ստամբուլի մյուս թաղամա- սեր` Բաքըրքյոյ, Բեյօղլու, Բեյքոզ, Բեշիքթաշ, Էմինոնյու, Էյուփ, Ֆաթիհ, Քադըքյոյ, Սարըյեր, Շիշլի, Ուսքյուդար, անգամ Ստամբուլի մոտակայքում գտնվող Մարմարա ծովի Իշխանաց կղզիներ, որտեղ բնակվում էին հույներ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}