Հասարակական09:01, 09 Սեպտեմբեր 2015
Անկարայում ազգայնականները հրդեհել են քրդամետ կուսակցության գրասենյակը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հարձակումներ են տեղի ունեցել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-ՀԴՊ) և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) գրասենյակների վրա:
Թուրքական «haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` անհայտ անձինք հարձակվել են «ԺԴԿ»-ի Անկարայում գտնվող գլխավոր կենտրոնի շենքի վրա, և կոտրել են 6 հարկանի շենքի պատուհանները, իսկ շենքի երկրորդ հարկը հրդեհել, որտեղ գտնվում էր ԺԴԿ-ի արխիվային բաժինը: Հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Քրդամետ կուսակցությունը, վերոնշյալ դեպքի վերաբերյալ հայտարարություն անելով, նշել է, որ գրասենյալը հարձակումից պաշտպանելու համար ոստիկանությունը իր պարտականությունները չի կատարել:
Դեպքի վերաբերյալ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր և ԺԴԿ-ի անդամ Գարո Փայլանը հանդես է եկել հայտարարությամբ` ասելով.
«Երեկոյան ժամը 19:30-ին այլատյացների մի խումբ հավաքվել է գրասենյակի մուտքի մոտ: Ոստիկանություն թողտվությամբ նրանք փորձել են հրդեհել շենքը: Սա մեծ սադրանք է: Այս հարձակումները այլ անկարգությունների համար ճանապարհ են բացում»:
Ազգայնականների մեկ այլ խումբ էլ հարձակվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) Անկարայում գտնվող գրասենյակներից մեկի վրա: Հարձակվողները կոտրել են գրասենյակի ողջ գույքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |