Հասարակական11:35, 11 Սեպտեմբեր 2015
Զայրացած թուրք ոստիկանը, դիմելով քրդաբնակ քաղաքի բնակիչներին, ասել է. «Բոլորդ հայ եք»

Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումնեի հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարաված, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:
«IMC» հեռուստաընկերության կողմից հրապարակված մի տեսանյութում, զայրացած թուրք ոստիկանը, չկարողնալով զսպել հայերի նկատմամբ իր ատելությունը, դիմում է ժողովրդին հետևյալ խոսքերով. «Հայերը ձեզանով հպարտանում են: Բոլորդ հայ եք: Հայ եք»:
Ոստիկանի խոսքին հետևում է քուրդ կնոջ աղերսանքը ուղղված նախագահ Էրդողանին. «Պարոն նախագահ, Ձեզ եմ դիմում: Բավական է, բավական է, Աստծո սիրուն, բավական է»: Այս ամենը ուղեկցվում է կրակոցներով:
Հիշեցնենք, որ Ջիզրեյում սեպտեմբերի 4-ից ի վեր պարետային ժամ է հայտարարված: Մինչ օրս շուրջ տասը զոհ և բազմաթիվ վիրավորներ կան: Շրջանում չկա ջուր, էլեկտրականություն, ֆիքսված հեռախոսակապ, բնակչությունը սննդի և դեղերի շատ լուրջ խնդիր ունի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |