• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 08:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:34, 19 Սեպտեմբեր 2015

Թուրքիայում ապաստանած սիրիացիների 56 տոկոսը ցանկանում է վերադառնալ Սիրիա

Թուրքիայում ապաստանած սիրիացիների 56 տոկոսը ցանկանում է վերադառնալ Սիրիա

Թուրքիայում սիրիացի փախստականների համար ստեղծված ճամբարներից դուրս գտնվող փախստականների  75 տոկոսը բնակարան գտնելու, իսկ 82 տոկոսը՝ աշխատանք գտնելու խնդրի առաջ է կանգնած: Փախստականների 56 տոկոսը ցանկություն ունի վերադառնալ Սիրիա, իսկ 16 տոկոսը՝ տեղափոխվելու որևէ այլ երկիր:

Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիամդիր «Hurriyet» պարբերականի կայքը՝ հիմնվելով «Xsights» գիտահետազոտական կենտրոնի կատարած վիճակագրական հետազոտության արդյունքների վրա:

Ըստ նույն աղբյուրի՝ սիրիացի փախստականների միան 38 տոկոսն է գոհ Թուրքիայում իր ապրելակերպից, իսկ 21 տոկոսը մտադիր է մշտապես բնակություն հաստատել Թուրքիայում:

«Xsights» ընկերության տնօրեն Չիղդեմ Փեննի խոսքով՝ հետազոտության անհրաժեշտությունը ծագել է այն պատճառով, որ Թուրքիայի փախստականների ճամբարից դուրս  գտնվող սիրիացի ներգաղթյալների մասին գրեթե ոչ մի փաստացի տվյալ չի եղել: Հետազոտությունն անցկացվել է 2015թ. հունիս–հուլիս ամիսներին՝ Ստամբուլի, Հաթայի և Գազիանթեփի 250 սիրիացի փախստականների հետ առերես հանդիպումների միջոցով:

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ ճամբարներից դուրս գտնվող դպրոցահասակ սիրիացի երեխաների 30 տոկոսը ընդհանրապես դպրոց չի գնում, նրանց 52 տոկոսը հաճախում է սիրիական դպրոցներ, 14 տոկոսը՝ և սիրիական, և թուրքական դպրոցներ, իսկ 4 տոկոսը՝ միայն թուրքական դպրոցներ:

Փախստականների ճամբարից դուրս ապրող սիրիացիների 90 տոկոսը համարում է, որ   Թուրքիայում բնակարանավարձը թանկ է: Նրանք բնակարանների համար ամսական վճարում են միջինում 719 թուրքական լիրա: Փախստականների 82 տոկոսը Թուրքիայում դժվարանում է աշխատանք գտնել, նրանց 32 տոկոսը կարծում է , որ պատճառը լեզվային արգելքն է, 26 տոկոսի կարծիքով՝  Թուրքիայում սիրիացիներին վճարվող ցածր աշխատավարձը, իսկ 21 տոկոսը համոզված է, որ պատճառը իրենց՝ փախստականների նկատմամբ անկարեկից վերաբերմունքն է:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}