• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:59, 02 Հոկտեմբեր 2015

Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրքիան 2014թ. դրությամբ բնակչության կազմով համարվում է ծերացած երկիր: Տարեցտարի նկատվում է տարեց բնակչության թվի տոկոսային աճ:

«Aljazeera»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը (2014թ.) կազմում է 77 մլն 695.904, որի 8 տոկոսը (6մլն 192.962) կազմում են 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիան ծեր երկիր է, քանի որ, ըստ ՄԱԿ-ի սահմանած չափանիշների, եթե երկրի բնակչության 8-10 տոկոսը ծեր է, ապա այդ երկիրը համարվում է ծերացած:

Այժմ Թուրքիայի ծեր բնակչության թիվը երկրի ողջ պատմության մեջ իր գագաթնակետին է հասել: Ըստ կանխատեսումների՝ 2023թ. Թուրքիայի ծեր բնակչության թիվը կկազմի արդեն  10 տոկոս՝ հասնելով 8 միլիոն  600.000-ի, իսկ  2050 թ. կհատի  21 տոկոսի  սահմանագիծը՝ կազմելով 19.5 միլիոն: Այդ ժամանակ արդեն Թուրքիան կվերածվի չափազանց ծեր երկրի:

Բնակչության ծերացման հետ մեկտեղ մեծանում են նաև երկրում առկա սոցիալական և առողջպահական խնդիրները: Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ծեր բնակչության 76.6 տոկոսի գլխավոր եկամտի աղբյուրը պետությունից կամ այլ անձանցից ստացված սոցիալական օգնությունն է, այս թիվը կանանց դեպքում ավելի մեծ է ՝ 86.3 տոկոս:

Տարեց բնակչության թվի աճը բերում է նաև հիվանդությունների շատացման: Թուրքիայում 65 և ավելի բարձր տարիքային խմբի քաղաքացիների մոտ ամենաշատ հանդիպող հիվանդություններն են՝ բարձր զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեստերինի, շաքարի պարունակության մեծացումը, մտագարությունը, Ալցհեյմերի հիվանդությունը: 

Մասնավորապես վերջին տարիներին Թուրքիայում մեծացել է Ալցհեյմերի հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձր տարիքում: Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ նշյալ հիվանդության պատճառով մեծահասակների մոտ գրանցվող մահացության դեպքերը տարեցտարի շատանում են: Այսպես, 2010թ. Թուրքիայում Ալցհեյմերի հիվանդությունից մահացել է ծեր բնակչության 2.7 տոկոսը, 2011թ.՝ 2.9 տոկոսը, իսկ 2012թ.՝ 3.4 տոկոսը:  Ըստ կանխատեսումների՝ Ալցհեյմերի հիվանդությունն առաջիկայում Թուրքիայի համար ամենամեծ  առողջապահական  խնդիրներից մեկն է լինելու:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}