• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 07:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:13, 06 Հոկտեմբեր 2015

Սկանդալային գրառում սոցցանցում. «Էրդողանը գումարներն արդեն հանել է Թուրքիայից ու պատրաստվում է փախչել»

Սկանդալային գրառում սոցցանցում. «Էրդողանը գումարներն արդեն հանել է Թուրքիայից ու պատրաստվում է փախչել»

Fuat Avni ծածկանունով օգտատերը, ով Twitter-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին իր հրապարակումներով պարբերաբար ցնցում է Թուրքիան,  հերթական սկանդալային հայտարարությունն է արել:

Թուրքական «Cumhuriyet»  թերթի փոխանցմամբ՝  նշյալ օգտատերն այս անգամ առաջ է քաշել այն վարկածը, թե նախագահ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, զինված թիկնապահների ուղեկցությամբ  փախել է Իտալիա՝ իր հետ տանելով միլիարդավոր դոլարներ: Այս առթիվ Իտալիայի համապատասխան կառույցների հետ իբրև թե նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել:  Ֆուաթ Ավնին նաև նշել է, թե նախ Էրդողանի որդին տարել է փողերը, հետո պիտի հետևի ընտանիքի և հենց Էրդողանի հեռանալը երկրից:

Twitter-ի սկանդալային օգտատիրոջ գրառման համաձայն՝ Էրդողանը Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին է պատվիրել զբաղվել այդ գործով: Ըստ վարկածի՝ գործընթացի մեջ Սինիրլիօղլուն ներգրավել է նաև իր ամենավստահելի մարդուն՝  Հռոմի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Այդըն Սեզգինին:

Ֆուաթ Ավնի ծածկանունով հանդես եկող օգտատերը գրում, թե Էրդողանն արդեն հասկացել է , որ ամեն ինչ վերջացել է և ինքը կարող է դատարանի առաջ կանգնել:

«Դրա համար նախ որոշել է գումարները երկրից դուրս բերել: Ավելի ուշ ընտանիքն ու ինքն էլ կփախչեն: Բիլալին մինչև ընտրությունները կպահեն Իտալիայում, հետո ըստ իրավիճակի  կորոշեն՝  վերադառնա՞ նա, թե՞ ոչ»:

Ըստ Ավնիի՝  քննարկվում են նաև Իտալիայից երրորդ երկիր՝ Շվեյցարիա կամ մեկ ուրիշ վայր տեղափոխվելու հնարավորությունները, համապատասխան աջակիցներ են փնտրվում Ֆրանսիայում և այլուր:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}